Արգելքներ, որոնք այսօրվանից կգործեն Վրաստանում

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում այսօրվանից՝ նոյեմբերի 9-ից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք սահմանափակումներ են մտնում ուժի մեջ. գրում է aliq.ge-ն:

Մասնավորապես, այսօրվանից Վրաստանում կգործեն հետևյալ սահմանափակումները.

Խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը ասհմանվում է անորոշ ժամանակով, չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:
Բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն, բացի դեղատներից և ռազմավարական նշանակության օբյեկտներից,
Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամանակավորապես կփակվեն ինչպես մունիցիպալ, այնպես էլ մասնավոր մանկապարտեզները,
Սահմանափակումներով է գործելու նաև հանրային տրանսպորտը։ Մասնավորապես` վարորդները պարտավոր են լինելու հետևել, որ ավտոբուսում ու երթուղայինում կանգնած ուղևոր չլինի: Մետրոյում ևս ուղևորահոսքի վերահսկման որոշում է կայացվել:
Այսօրվանից տեղաշարժման արգելքն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի:
Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն իսկ գործում են մի շարք սահմանափակումներ: Այդ թվում՝

Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը: