«Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը աղմկահարույց  ռեպորտաժ է պատրաստել 2017. Թուրքիայի շուրջ տեղի ունեցած հասարակական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ. փոխանցում է EH-ն:

Մասնավորապես թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ ռեպորտաժում  հիշեցվել են բացասական մի շարք զարգացումներ: Նշվում է, որ նախ 2017թ փետրվարին Թուրքիայում ձերբակալվեց «Die Welt» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Յուջելը, ով այժմ շարունակում է անազատության մեջ մնալ և մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ»:

2017թ. մարտին սկսվեց թուրք-հոլանդական ճգնաժամը: Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարին առաջիկա 10 տարիներին այցելել իրենց երկիր: Վերջինս որակվել էր որպես «անցանկալի անձ»:

2017թ ապրիլի 29-ին. Թուրքիայում ժամանակավորապես արգելափակվել էր Wikipedia-ի հասանելիությունը: Դրա պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

2017թ.մայիսի 23-ին Թուրքիայում մի խումբ ուսուցիչներ հացադուլ հայտարարեցին երկրում տեղի ունեցող իրավախախտումների պատճառով: Հացադուլի 76-րդ օրը իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ուսուցիչներին, սակայն հետո ազատ արձակեցին և վերջիններս վերստին հացադուլ հայտարարեցին:

2017թ. հուլիսին Թուրքիայում ձերբակալեցին «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման: Ձերբակալվածների մեջ էին գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավին և այլք:

2017թ.  հուլիսի 24-ին Թուրքիայում սկսվեցին կալանավորվել ընդդիմադիր թուրքական «Cumhurriyet» թերթի աշխատակիցները:

Հոկտեմբերի 8-ին սկսվեց Թուրքիայի և ԱՄՆ-ի ճգնաժամը փոխադարձ վիզաների տրամադրման վերաբերյալ: Պատճառն այն էր, որ Ստամբուլի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանում ձերբակալվեց մի աշխատակից, ով մեղադրվեց լրտեսության մեջ:

Նոյեմբերի 19-ին էլ Թուրքիայի իշխանությունները արգելքներ սահմանեցին ԼԳԲՏ  (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ակցիաների նկատմամբ: