Գնանք և պարետային ժամ սահմանենք ԿԸՀ-ի շենքի մոտ, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ. Նիկա Մելիա

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանի «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան հայտարարել է, որ Ռուսթավելի պողոտայից ցուցարարները  կտեղափոխվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ և ոչ ոքի թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, մինչ նոր ընտրությունների նշանակումը: Այս մասին փոխանցում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Ըստ Նիկա Մելիայի՝ կառավարությունը փոխզիջման գնալու համար ժամանակ ուներ մինչ երեկոյան 8-ը:

«Կառավարությունը մինչև ժամը ութը ուներ փոխզիջման գնալու ժամանակ: Նրանք կապ հաստատեցին, կապ հաստատվեց ընդդիմության և պարոն Թալակվաձեի և Կոբախիձեի միջև: Նրանց հետ հարաբերությունից հետո,  վերջին տեղեկատվությունն այն է, որ միգուցե վաղը խոսենք: Այն դեպքում, երբ ամբողջ ազգը կանգնած է այստեղ, իշխանությունները պատրաստ են, որ մեզ հետ խոսեն այսօր: Իշխանությունների, ռեժիմի, որի ոչ մի խոսքի հավատալ չի լինի, բնականաբար, ոչ մի խոստում հավատալի չի լինի: Նախաձեռնությունը, ճշմարտությունը, հստակությունը ժողովրդի կողմն են, պատմության ճշտի կողմում: Ուստի ժամանակն է գործել ամեն կերպ, Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցով մենք որոշում կայացրեցինք, և այս որոշումը պետք է կատարվի հիմա, այս պայքարը կարող է լինել մեկ օրյա, երկօրյա, եռօրյա, սակայն այն շարունակական կլինի, պայքարի միջև ընդմիջում չի լինի, այսինքն ՝ մարդիկ բոլոր քաղաքներում դուրս կգան, բոլոր մարզերում: Հիմա մենք բոլորս միասին ենք, և մենք շատ ենք, պետք է տեղափոխվենք և պարետային ժամ սահմանենք ԿԸՀ-ի շենքին: Ոչ ոք չի կարող այնտեղ մտնել, և ոչ ոք չի կարող դուրս գալ մինչ նոր ընտրությունների նշանակումը»,- հայտարարել է Նիկա Մելիան: