ՍԴ-ն ուղղակի քթի ծակ ունեցավ և ողջամտության կողքին կանգնեց. Լևոն Բարսեղյան

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք դեռ մի տարի առաջ ասում էինք, որ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հորինել են դրույթներ՝ առանց որևէ հիմնավորման: Այդպես էլ չկարողացան որևէ հիմնավորում տալ, և մենք էլ հասկացանք՝ այդ մարդիկ դիտավորյալ են արել, որպեսզի լրատվամիջոցների կողմից հսկողությունն ընտրողների նկատմամբ թույլ լինի»,- անդրադառնալով ՍԴ-ի այսօր կայացրած որոշմանը՝ Factor.am -ի հետ զրույցում ասաց Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների» դրույթը ճանաչեց ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի՝ կարծիքի արտահայտման ազատությունը, 51-րդ հոդվածի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, 2-րդ մասի, 75-րդ՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, 78-րդ՝ համաչափության սկզբունքը, 79-րդ՝ որոշակիության սկզբունքը, 80-րդ՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը և 81-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

Լևոն Բարսեղյանն այն կարծիքին է, որ այդ դրույթն ամրագրվել էր հատկապես «Ասպարեզ» ակումբի և «Ասպարեզ» կայքի դեմ: «Շատ լավ գիտեին, որ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 700-ից ավել ներկայացուցիչ ենք ունեցել: Նրանց նպատակը հսկողական մեր ռեսուրսը սահմանափակելն էր: Ով գիտի, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեին, եթե հնարավորություն ունենայի ներկայացուցիչ ուղարկել 2 000 տեղամաս: Իրենք արգելափակել են մեր իրավունքները»,- ընդգծեց նա:

Բարսեղյանը նշեց, որ սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ, անխուսափելի և բավարար, իսկ այդ սահմանափակումը նշված կետերից որևէ մեկին չէր համապատասխանում: «Երբ ես կարող եմ ներկայացուցիչներ ունենալ 2 000 տեղամասերում, բայց պետությունն ինձ ասում է 50-ից ավել մարդ չեմ կարող ունենալ, դա ողջամիտ չէ: Թող հիմնավոր լինի, թող ներկայացուցիչների թիվը 10-ը լինի, բայց հիմնավոր»,- նշեց նա:

Լևոն Բարսեղյանը, սակայն չշտապեց Սահմանադրական դատարանի այս որոշումը հաղթանակ որակել.«Երբ որ ես գիտեմ, որ ճշմարիտ եմ այդ կռիվների մեջ՝ հաղթել-չհաղթելու բան չկա: ՍԴ-ն ուղղակի քթի ծակ ունեցավ և ողջամտության կողքին կանգնեց»:

Շողիկ Գալստյան