Ի տարբերություն ձեզ, մենք աշխատավարձ ստանում ենք ՀՀ դրամով․ Տարոն Մարգարյանը հեգնեց «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներին

Լուրեր

19.03.2026 | 16:55
ՀՀ-ին 140 մլն եվրոյի լրացուցիչ աջակցություն ենք տալիս․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 16:50
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
19.03.2026 | 16:47
«Ձեռով-ոտով միք խոսա»․ թեժ քննարկում՝ ԱԺ հանձնաժողովի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 16:43
Արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ-ից պահանջում է 14 մլն դրամ վնասի փոխհատուցում
19.03.2026 | 16:30
ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Ջո Քենթի նկատմամբ՝ վարչակազմից հեռանալուց և Իրանի հետ պատերազմի քննադատությունից հետո
19.03.2026 | 16:21
Չինաստանը Լարիջանիի և Իրանի մյուս առաջնորդների սպանությունն «անընդունելի» է անվանել
19.03.2026 | 16:13
Մախաչևը շատ մեծ գումար էր պահանջել, այդ պատճառով Տոպուրիայի դեմ մենամարտը չկայացավ․ Քովինգտոն
19.03.2026 | 16:08
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը մամուլի համար. ՈՒՂԻՂ
19.03.2026 | 16:01
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Factor TV-ի հրապարակումը
19.03.2026 | 15:53
ԱՄՆ-ն Վրաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները վիզայի համար մինչև 15,000 դոլար գրավ են վճարելու
19.03.2026 | 15:42
ՀՀ-ն՝ տարածաշրջանում առաջատար. Freedom House-ը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը
Աշխատանքի և սոց հարցերի հանձնաժողով
19.03.2026 | 15:37
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.03.2026 | 15:36
Սուպերհամակարգիչը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
19.03.2026 | 15:28
Պարտքի վերադարձ՝ քրեական ենթամշակույթի կանոններով․ Վանաձորում  հանցավոր խումբ է բացահայտվել 
19.03.2026 | 15:19
Վաշինգտոնում ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Ռուբիոն և պաշտպանության նախարար Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. WP
Բոլորը

Ավագանու այսօրվա նիստը նախորդներից առավել բուռն էր, քանի որ քննարկվում էր Երևանի 2018 թվականի բյուջեն: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ներկայացմամբ՝ 2018 թվականին եկամուտների գծով կանխատեսվում է 80 միլիարդ 189 միլիոն 969 հազար դրամ, ծախսերի գծով ` 80 միլիարդ 237 միլիոն 969 հազար դրամ, դեֆիցիտը` 48 միլիոն դրամ:

 

«Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ են քվեարկում նախագծին, քանի որ իրենց առաջարկներից որևէ մեկը չի ընդգրկվել։ Նախագծին դեմ էր նաև «Երկիր Ծիրանին»։ Նրանք Երևանի բյուջե 2018-ը որակեցին որպես հաղորդում հանցագործության մասին՝ նշելով, որ գումարները մինչ օրս իրենց նպատակին չեն ծառայել, հիմա էլ չեն ծառայի։ Այնուամենայնիվ՝ Երևանի ավագանին ձայների 16 դեմ, 47 կողմ և 0 ձեռնպահ համամասնությամբ հաստատեց հաջորդ տարվա բյուջեն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը բյուջեից տվյալներ ներկայացնելիս ծախսվող գումարները ներկայացնում էր դոլարով։

Նա նշեց, որ դա անում են քաղաքացիների համար, որպեսզի նրանց համար պարզ լինի, թե որքան գումար է ծախսվելու․«Վրդովեցուցիչ է առանձնահատուկ խնամքի կարիք ունեցողներին հատկացվող գումարի չափը, որը կազմում է միայն 10 հազար դոլար։ Եթե համեմատենք դրոշակների համար նախատեսված 93 հազար դոլարի, տոնական ծախսերի համար նախատեսված 103 հազար դոլարի հետ, ապա կտեսնենք, որ այդ խղճուկ 10 հազար դոլարը ոչ մի արդյունքի չի բերելու։ Մեզ համար հստակ է դառնում, որ ղեկավարների համար ավելի կարևոր են քեֆերը, քան մարդը, մարդկային գործոնը։ 95 հազար դոլար նախատեսվում է ծախսել պաշտպանության համար։ Սակայն հարց է՝ ով է ում պաշտպանելու, ումից կամ ինչից է պաշտպանելու»,- նշեց Խաչատրյանը։

Ի պատասխան՝ Տարոն Մարգարյանը ելույթի ավարտին հեգնեց «Երկիր Ծիրանիի» անդամներին․«Հարգելիս, Երևանի բյուջեն դրամով է և ոչ թե դոլարով։ Ի տարբերություն ձեզ, մենք աշխատավարձ ստանում ենք ՀՀ դրամով։ Դուք, երևի, դոլարով։ Երկրորդը՝ երբ որ հայտարարում եք մեր հագուկապի, կամ մեր գործուղումների մասին, հիշեք, որ ինչ դուք դարձել եք ավագանի, ձեր հագուկապի, ձեր սանրվածքի մեջ, քայլվածքի մեջ շատ բան է փոխվել։ Երբ որ չեք տիրապետում մի բանի, դատարկ խոսելով առաջ մի գնացեք»։

Ի դեպ՝ Մարիա Խաչատրյանի մյուս ելույթին էլ արձագանքելով՝ քաղաքապետն ասաց. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»։

Ավագանու անդամների վեճերը, սակայն, այսքանով չավարտվեցին: «Երկիր Ծիրանիի» ելույթներից հետո նախ խոսեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, ով ասաց, որ «Երկիր Ծիրանիի» անդամներն արհեստական ինտրիգներ են ստեղծում: ՀՀԿ-ական Արմեն Սահակյանն էլ տեղից տարատեսակ ռեպլիկներ էր հնչեցնում, իսկ սենյակից դուրս գալիս՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին և նրա թիմակիցներին, ասաց․ «Չեք կարա մի քիչ հանգիստ խոսաք»։ Ուշագրավ էր նաև «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունը՝ ուղղված «Երկիր Ծիրանիի» անդամներին. Խաժակյանն ասաց՝ «Դժոխքի վերածելու ձեր ծրագիրը մեզ վրա էլ է ազդում»։

Լիլիթ Շաբոյան