«ԼՂ-ում պատերազմը նույնպես ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա»․ Միշուստին

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում ստեղծված իրավիճակն ազդել են ԱՊՀ տարածքում տնտեսական ակտիվության վրա։

Ընդ որում, մի շարք համաշխարհային խաղացողներ անկայունությունն օգտագործում են սեփական կանոնները պարտադրելու համար, այդ թվում՝ անբարեխիղճ մրցակցության տեսքով, այսօր ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է eadaily.com-ը։
Միշուստինը նշել է, որ ստեղծված պայմաններում ԱՊՀ երկրները պետք է մնան ամենամտերիմ տնտեսական գործընկերները։

«ԱՊՀ երկրներում, ինչպես և ամբողջ աշխարհում, տնտեսական ակտիվությունն զգալիորեն նվազել է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է ինչպես փոխադարձ առևտրում, այնպես էլ երրորդ երկրների հետ։ Իրավիճակը բարդանում է նաև այլ գործոններով՝ Բելառուսում, Ղրղզստանում ստեղծված բարդ իրավիճակով և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ»,-ասել է Միշուստինը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ կորոնավիրուսի համավարակը և աշխարհում ընդհանուր անկայունությունը փորձում են օգտագործել «տնտեսական, հաճախ նաև քաղաքական առավելություններ ձեռք բերելու և տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելու համար»։