FITCH գործակալության համաձայն թուրքական արժույթի վերականգնման կառավարության փորձերը ձախողված են

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

FITCH գործակալությունը հայտարարել է, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են. այս մասին նշված է FITCH գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։

Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը բավարար չեն կարող լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու, և առավել ևս այն նորից կարևորելու համար։

«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն։   Պատասխանելով Reuters գործակալության հարցերին՝ Վինսլոուն հայտարարել է, որ պատմական ամենացածր նիշում գտնվող թուրքական արժույթի բարձր գնաճի և արտարժույթի պահուստների նվազման արդյունքում ստեղծված ճնշումների մեծացման պայմաններում զգալիորեն կբարձրանան տարեվերջին պաշտոնական տոկոսադրույքների աճի հնարավորությունները։

Ըստ Reuters-ի, Fitch վարկանիշային գործակալությունը օգոստոս ամսվա համար Թուրքիայի կրեդիտային վարկանիշը գնահատել էր «բացասական»։ Դա հանգեցրել է արտաքին ֆինանսավորման ռիսկերի աճին` կապված արտարժույթի պահուստների նվազման հետ, ինչպես նաև ի հայտ է բերել իրական բացասական տոկոսադրույքների գործակիցները, վարկավորման  ուժեղ աճը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճին և դրամավարկային քաղաքականության անկախության կորստին:

Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 6-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։