Անձնագրային բաժանմունքի աշխատակցին տվել է 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Խուդոյանը, առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակից Գոռ Քալանթարյանին տվել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: 

Այսպես, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու խնդրանքով Սարգիս Խուդոյանը 2014 թվականի փետրվարին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Խուդոյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 500.000 ՀՀ դրամ գումար:

Ս. Խուդոյանը 2014 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ մաս-մաս Գ. Քալանթարյանին է տվել նախապես պայմանավորված խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրությունը:

Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Խուդոյանին 10.03.2013թ.-ին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, Ս. Խուդոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Խուդոյանը 2014-2017թթ-ի ընթացքում «Բագրատաշեն» և «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետերով 20 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը՝ Հայաստանից մեկնել է Վրաստան ու ՌԴ և վերադարձել ՀՀ:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սարգիս Խուդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված և մի շարք այլ հանցավոր արարքների կատարման համար Գոռ Քալանթարյանը հիշյալ քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս. Խուդոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: