Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Լուրեր

30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Բոլորը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարևոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ: 

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության համար նրա աղոթքների համար:

Նախագահ Սարգսյանը և Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են պետության և եկեղեցու միջև հարաբերությունները: Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի կյանքում մեծապես կարևորել է Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում: 

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: