Մշակութային չորս գործիչներ և երկու ազատամարտիկներ բնակարաններ ստացան. «Ելք»-ը պահանջեց բնակարան նվիրաբերելիս փաստաթղթեր ներկայացնել

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավագանու այսօրվա նիստում որոշվեց` բնակարաններ կնվիրաբերվեն մշակութային չորս գործիչների, երկու ազատամարտիկների: Մշակութային գործիչների թվում էր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը: «Ելք» խմբակցության ավագանու անդամները պահանջեցին, որ այսուհետ որևէ մեկին բնակարան նվիրաբերելիս ներկայացվեն փաստաթղթեր` արդյոք մինչ այդ հիշյալ անձը, վերջին չորս-հինգ տարիներին, անշարժ գույքի հետ կապված գործարք կատարե՞լ է, թե՞ ոչ:

«Մենք պահանջում ենք անհրաժեշտ փաստաթղթերը լինեն, որպեսզի այնպես չստացվի անձը ունենա բնակարան, վաճառի այն, հետո դիմի քաղաքապետարան, ու մենք նրան բնակարան նվիրաբերենք»,- ասաց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը:

Բնակարաններ տրամադրելու որոշումներին դեմ էին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Նրանք նշում էին, որ մշակութային գործիչները չպետք է բնակարան ողորման, այլ դրանք պետք է տրվեն կարիքավոր ընտանիքների:

Նշենք, որ նիստը դեռևս շարունակվում է, օրակարգում ընդգրկված է 30 հարց: