Հայ-ռուսական խորհրդակցությունների ընթացքի մասին ԱԳՆ-ից, ՊՆ-ից և Կառավարությունից առայժմ տեղեկություններ չեն տրամադրում

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հոկտեմբերի 31-ին հղած նամակի արդյունքում հայ-ռուսական կողմերի միջև սկսվել են խորհրդակցություններ:

Հիշեցնենք՝ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահին և առաջարկել անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:

ՌԴ ԱԳՆ խողովակով ստացված պատասխանում ասված էր, որ «Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

Նաև հիշեցնենք, որ նշյալ փոխօգնության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է. «Կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի բարձր պայմանավորվող կողմը մյուս բարձր պայմանավորվող կողմին»:

Այսօր Factor.am-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից տեղեկություններ ստանալ խորհրդակցությունների ընթացքի մասին։ Մեր հարցին, թե կողմերի միջև խորհրդակցությունները երբ են սկսվել, որքան են շարունակվելու և հայկական կողմից ովքեր են մասնակցում, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Պետք է ճշտեմ, խորհրդակցությունները մեր ոլորտով չէ, ռազմական ոլորտով է»: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը վերոնշյալ հարցերին հետևյալ պատասխանը տվեց. «Ես լիազորված չեմ պատասխանել, ԱԳՆ-ից ճշտեք, նաև՝ դիմեք կառավարություն»: Դիմեցինք կառավարություն՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, ով, սակայն, մեզ ուղղորդեց դիմել ԱԳՆ: ԱԳՆ-ից էլ, ի վերջո, փոխանցեցին, որ առաջիկայում հնարավորության դեպքում տեղեկատվություն կտրամադրեն, քանի որ գործընթացը հանրային չէ:

Նարեկ Կիրակոսյան