Թումանյան փողոցի բնակարաններից մեկում 57-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազկաթոռին հայտնաբերել 1960 թ. ծնված Ա. Պ.-ի դին: