Ոչ ոք չի նահանջի․ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև կոնֆլիկտը կարող է երկարատև հետևանքներ ունենալ․ Reuters  

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերություններում տարիներով խնդիրներ եղել են, բայց Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով ծագած վեճը նրանց տանում է հարաբերությունների նոր անկման, որը կարող է ունենալ երկարատև հետևանքներ։ Այս մասին ասվում է Reuters-ի անդրադարձում։

Հոդվածում նշվում է, որ եթե կողմերը չկարողանան միավորող կամուրջներ գտնել, ապա, թուրք վերլուծաբան Սինան Ուլգենի խոսքով, Ֆրանսիան կբարձրացնի Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների հարցը։

«Ո՛չ Էրդողանը Թուրքիայում, ո՛չ էլ Մակրոնը Ֆրանսիայում չեն նահանջի»,- Reuters-ին ասել է Ստամբուլի Արտաքին քաղաքականության ու տնտեսության ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Սինան Ուլգենը։

Ֆրանսիացի պաշտոնյաներից մեկն էլ, որը ծանոթ է Թուրքիայի վերաբերյալ քաղաքականությանը, ասել է, թե վերջին շաբաթների իրադարձությունները հանգեցրել են նրան, որ պատժամիջոցների հարց է բարձրացվելու։ ԵՄ ղեկավարներն իրենց հերթին արդեն նշել են, որ եթե մինչև դեկտեմբերի 10-ը Արևելյան Միջերկրականում Թուրքիան լարվածությունը չթուլացնի, կհետևեն պատժամիջոցները։

Հոդվածում ասում է, որ իրականում, ըստ վերլուծաբանների ու պաշտոնյաների, ֆրանս-թուրքական լարվածության աղբյուրը ռազմավարական շահերի բախումն է։ Անկարան աճող ազդեցություն ունի Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Միջերկրականում, մինչդեռ Մակրոնն այդ տարածքներում եվրոպական շահերի պաշտպանն է։

Միաժամանակ, հոդվածում ներկայացվում է Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ դառնալուց ի վեր թուրք-ադրբեջանական հարաբերություններում փոխհրաձգություններն ու լարվածությունը։ Բայց վերջին շաբաթների հռետորաբանությունը, ըստ լրատվամիջոցի, հասել է աննախադեպ մակարդակի։

Ֆրանսիայի նախագահը որոշել է չպատասխանել Էրդողանի վերջին մեկնաբանություններին, ասել է ֆրանսիացի պաշտոնյան։ Նա նաև հավելել է, որ մինչ աշխարհի ղեկավարները Մակրոնին ցավակցական հաղորդագրություններ էին ուղարկում ուսուցչի սպանության կապակցությամբ, Էրդողանը լուռ էր։

Մակրոնից առաջ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ֆրանսուա Օլանդն իր հերթին Reuters-ին ասել է, որ Էրդողանն ազգայնական հռետոր է։

«Մեկ կամ երկու ամսից, եթե հարկ լինի, նա կխոսի Մակրոնի հետ, սակայն մնում է տեսնել՝ արդյո՞ք Մակրոնը նրան թույլ կտա դա անել առանց հետևանքների»,- կարծիք է հայտնել Օլանդը։

Էմմա Չոբանյան