«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ

Լուրեր

15.11.2024 | 12:45
Քաղաքացիները մեղադրեցին, թե լկտի սուտ եմ տարածել, պարզվեց` ճիշտ դուրս եկան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:34
Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կներկայացվի երկրի «Դիմադրողականության պլանը»
15.11.2024 | 12:25
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
15.11.2024 | 12:22
Արամ Վարդևանյանն ու Քոչարյանի գործով դատավորը միմյանց հիշեցրին իրենց քաղաքական անցյալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:16
Այլանդակել ենք, մենք մեր ձեռքով պետությունը քանդում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:10
Բաքուն պատասխանել է Փաշինյանին, Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 12:06
Վրաստանը պատրաստ է որպես միջնորդ ավելի ակտիվ ներգրավվել ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցություններում․ Կոբախիձե
15.11.2024 | 12:04
Վերջը, էդ «004» շրջաբերականն ի՞նչ է, որով ուզում եք մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:59
Երբեմն ոստիկանին այնպես են հայհոյում, որը սրբապղծություն է համարվում. ո՞րը պետք է լինի նրա վարքագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:47
Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում
15.11.2024 | 11:46
Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:39
Եթե Քոչարյանը մեղադրյալ չէ, ես Աստված եմ. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է
15.11.2024 | 11:35
Հեռու եմ մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ՝ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները:

ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը: Ծառայությունը նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ 2017 թվականից սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ են երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար և միջազգային պրակտիկայում դիտարկվում են որպես այս համակարգի հիմնասյուներ: Որպես այդպիսիք, Ծառայության պետը մասնավորապես առանձնացրել է ռիսկերի գնահատման նոր մոդելիինչպես նաև տնտեսվարողների դասակարգման/ռեյթինգավորման համակարգի ներդրումըմոնիթորինգային ծրագրերիիրականացումը մի քանի կարևոր ոլորտներումամբողջությամբ անցումը սպանդանոցային մորթիգյուղատնտեսականկենդանիների համարակալման և նույնականացման համակարգի գործարկումը, որակի կառավարման՝  HACCP, սկզբունքների կիրառումը սննդամթերքի ոլորտում, ինչպես նաև ծառայությունների ու բազաների թվայնացումը

 

Վերահսկողություն

2017 թ. իրականացվել է ավելի քան պետական վերահսկողական 1300 միջոցառում, ինչպես նաև 84 անասնահամաճարակային մշտադիտարկում, 1805 շրջայց:  Ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ընպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական ու նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը: Այնպիսի արտադրություններ, որտեղ տարիներ շարունակ չի իրականցվել որևէ վերահսկողություն: Արդյունքում, խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետ կանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր: «Թեժ գծին» այս տարի ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ գրեթե երեք անգամ ավելի նախորդ տարվա համեմատությամբ: Տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում իրականացված շրջայցերի արդյունքում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր արդեն գրանցված է 13607 տնտեսվարողտարեսկզբին գրանցված էր մոտ 1000 տնտեսվարող:

Ընթացիկ տարում զգալիորեն բարելավվել է իրավիճակը մսի իրացման շուկայում, մասնավորապես՝ Խորենացի փողոցի՝ տարիներ շարունակ հակասանիտարական պայմաններում մսի վաճառքն այսօր առավելապես իրականացվում է մաքուր, նորոգ իրացման վայրերում, նորովի են սպառողներին ծառայություններ մատուցում Մալաթիայի, Նոր Նորքի մսի շուկաներում, մայրուղիների վրա տեղակայված սպանդանոցային մի շարք կետերում: 2017թ. սկսած՝ անցնում է կատարվելպարտադիր սպանդանոցային մորթի, որն արդեն 2018 թ. կգործի ամբողջությամբ, վերահսկողությունն ուժեղացել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, մսի դրոշմման նկատմամբ: Արդեն օրենսդրական կարգավորումները տրվել են. նախատեսվում է հուլիսին ունենալ գործող ավելի քան 40 սպանդանոց, քննարկվում է 20-30 նոր հայտ:

2017 թ. սկսած՝ սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին տրամադրվում են սանիտարական անձնագրեր: Արդեն իսկ տրամադրվել է 565 հաց-հացաբուլկեղենի (434-Երևանում, 131-մարզերում) և 124 միս-մսամթերքի (72-Երևանում, 52-մարզերում) սանիտարական անձնագիր: Գործընթացը շարունակվում է՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, և այսօր արդեն վտսահորեն կարող ենք ասել, որ մայրաքաղաքում հաց-հացաբուլկեղենը տեղափոխվում է էականորեն բարելավված պայմաններում:

2017թ. հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը կայուն է գնահատվել: Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են բույսերի կարանտին վնասատուների հայտնաբերմանն ուղղված մշտադիտարկումներ, ուժեղացվել է վերահսկողությունը թունաքիմիկատների ու պեստիցիդների վաճառքի նկատմամբ:

Մշակվել 6 իրավական ակտ և ստուգաթերթ:

 

Սահմանային հսկողություն

Ներդրվել է Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգը, Երևանում և Գյումրիում բացվել են սպասարկման նոր կենտրոններ, որակապես փոխվել են ծառայությունների մատուցման որակն ու ընթացակարգը: Սահմանային վերահսկողության ընթացքում գրանցվել է 43.791 հայտ: Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք՝ բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթեր, լաբորատոր փորձաքննության արդյունքների կամ փաստաթղթային անհամապատասխանություններ, այդ թվում՝ պետական գրանցման վկայականների և ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր: Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ և այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում: Միաժամանակ՝ սահմանին հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանությունների բազմաթիվ դեպքեր:

 

Լաբորատոր կարողությունների զարգացում

ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան օրերս ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից ստացել է ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ:  ՍԱՊԾ-ն 4 ուղղությամբ ունի լաբորատոր ծառայություններ, մյուս երեքի՝ անասնաբուժական, բուսասանիտարական և թունաբանական լաբորատորիաների միջազգային հավատարմագրման աշխատանքները շարունակվում են: Սա նշանակում է, որ լաբորատորիան ունի երկու կարևոր՝ ԵԱՏՄ և ԵՄ հավատարմագրում, ինչը կապահովի, որ Հայաստանում կատարված փորձաքննության արդյունքներն ընդունվեն ԵՄ-ում. սա արտահանման տեսանկյունից հատկապես կարևոր է: Բացի այդ, ընթացիկ տարում գործարկվել է ՍԱՊԾ անասնաբուժական՝ ամբողջությամբ վերազինված և ժամանակակից լուծումներով լաբորատորիան, միաժամանակ, արդիականացվել է հանրապետության տարբեր մարզերում յոթ անասնաբուժական լաբորատորիա: Շիրակի մարզում վերջերս վերագործարկված լաբորատորիան հավատարմագրվել է, որը խիստ կարևոր է՝ հաշվի առնելով հանարպետության երկրորդ քաղաքում բեռնափոխադրումների ծավալը: Ծառայությունում ստեղծվել է նմուշառման բաժին, նմուշառման գործընթացը թվայնացվել է:

 

Միջազգային համագործակցություն

Վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ ոչ տարիֆային կարգավորումների ազդեցությունը միջազգային առևտրում գնալով ամրապնդվում է:  Այս տեսանկյունից տեղական որակյալ և մրցունակ սննդամթերքի արտահանման համար կարգավորումները տարբեր երկրների անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության լիազոր մարմինների միջև մեծ կաևորություն է ստանում: Հենց այդ նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում 2017 թվականի ընթացքում ձևավորվել է միրջազգային համագործակցությունն ընդլայնելու նոր օղակ՝ ապահովելով կապն ինչպես այս ոլորտի միջազգայի կազմակերպությունների (OIE, IPPC և այլն), այնպես էլ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018 թվականին Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում անասնաբուժական ծառայությունների նկատմամբ կիրականացնի աուդիտ, ինչը կստեղծի մեր երկրի կարգավիճակն այդ կազմակերպությունում փոխելու հնարավորություն: Այս փուլում  բանակցություններ են տարվում Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանիների և պաղեցված մսի արտահանման ուղղությամբ: Նաև՝ վերջնական փուլում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածք տեղական արտադրության մեղրի շուկայահանման  գործընթացը: Եվրոպական Միության հետ ձկան արտահանման գործընթացի երեք կարևոր փուլերն ավարտվել են,  հիմա սկսվելու է վերջնական՝ աուդիտի փուլը, որի դրական արդյունքների դեպքում հայկական արտադրության ձուկը կհասնի նաև ԵՄ շուկա:

 

Ծառայությունների թվայնացում

ՍԱՊԾ կայքում (Վերահսկողություն բաժնում) արդեն գործում է հայտնաբերված  խախտումների մասին սպառողներին իրազեկող համակարգը, որն առաջիկայում կունենա նաև հեռախոսային հավելվածի տարբերակը, ներդված է ներմուծված ապրանքների ռիսկերի էլեկտրոնային հաշվիչ, սպանդանոցային ծագման մթերքների համար տրվող՝ անասնաբուժական 5 ձևը շուտով հասանելի կլինի նաև թվային տարբերակով, ավտոմատացվել են փորձաքննությունների համար լաբորատորիաների ընտրության գործընթացը, պարզեցվել են ներմուծման և արտահանման սերտիֆիկատների տրամադրման գորընթացները, շուտով  ՍԱՊԾ-ն կօգտագործի ԵԱՏՄ միասնական տեղեկատվական «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքից անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտահանման մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին:

 

Իրազեկում

Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, տրվել ծանուցումներ, շրջանառվել տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, բաժանվել իրացման կետերին թեժ գծի հեռախոսահամարով կպչուն թերթիկներ, մսի իրացման կետերի համար՝ իրազեկող պիտակներ: Սպառողներին իրավունքներին ուղղված՝ Ծառայությունն այս տարի  նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այդ շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Ծառայությանը կից գործում է  հասարակականան  խորհրուրդը:

Ծառայության պետը խոսել է նաև առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ ոլորտում դրանք շատ են և մեկ օրում չեն լուծվելու՝ կլինի դա տնտեսվարողի անպատասխանատվության արդյունքում հայտնաբերված ժամկետանց սննդին, թե արտադրողի անբարեխղճությանն ու որակի կառավարման համակարգերի բացակայությանը, թե՝  նախատոնական օրերին  շահույթն ավելացնելու նպատակով ձիու միս իրացնելու փորձին վերաբերող: «Կուտակված խնդիրնր կանորոնց դեռևսիրավիճակային լուծումներ են տրվում,  փոխարենը հստակ ամրագրել ենք ու սկսել գործարկել այն մեխանիզմերըորոնքորակական փոփոխություններ կբերեն սննդամթերքի անվտանգության ոլորտումև 2018 թվականին դրանց արդյունքներըտեսանելի կլինեն բոլորիս համար»,-ասել է ՍԱՊԾ պետը: Նրա խոսքերով՝ արդեն սկսված կամ նախատեսված ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու ամրատական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում:

«Հայկական մթերքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն տեղական, այլ նաև արտաքին շուկայում, և նշված բոլոր միջոցառումներ կնպաստեն նաև մրցունակության ավելացմանը»,-եզրափակել է Ծառայութան ղեկավարը:

Տոնական օրերին գործելու է վերահսկողության խիստ ռեժիմ, սահմանին՝ հերթապահություն, ՍԱՊԾ «Թեժ գիծը» գործում է շուրջօրյա՝ ապահովելով սպառողների հետ կապի անընդհատությունը: