Ադրբեջանական պրովոկացիա է ՀՀ տարածքի ռմբակոծումը․ Թուրքիան ու Ադրբեջանը ՌԴ-ին դրդում են քայլերի, որ տրոհեն Մինսկի խումբը․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 20:00
Հարց Փաշինյանին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չեք գալիս, եթե ԵՄ ընդունվելու դիմում եք տալիս․ չունի ստրատեգիա․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:43
Թուրքիայի արդարադատության նախարարն ակնարկել է 2028 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Էրդողանի վերընտրվելու համար
18.09.2026 | 19:29
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ
18.09.2026 | 19:15
Ամաչում եմ, որ վարչապետի աշխատավարձը 2․6 մլն է լինելու, կանեմ ամենը՝ շատ ավելի բարձր վարձատրվեն պետաշխատողները․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:00
Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:43
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսվել են ռազմական աջակցության շուրջ խորհրդակցությունները, այս մասին տեղեկացրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Հիշեցնենք, որ Փաշինյանն էր նամակով դիմել Պուտինին։ ԱԺ փոխխոսնակն էլ ասաց՝ հայկական կողմը լիովին բավարարված է ՌԴ-ի արձագանքից։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ հիման վրա է բավարարված լինելու մասին այս հայտարարությունը՝ կոնկրետ ո՞ր քայլերի։

-Հոկտեմբերի 25-26-27-ից հետո, երբ պատերազմի ինտենսիվությունը հենց բուն արցախյան թատերաբեմում ինչ-որ չափով ստաբիլացավ, այդ ընթացքում ուժեղացան, այսպես կոչված, կոնֆլիկտի գոտուց դուրս բնակավայրերի թիրախավորման գործողությունները։ Բնականաբար, դա անում էր Ադրբեջանը և պատասխան գործողությունների տեղիք տալով ադբեջանական այլ բնակավայրերի պարագայում՝ Բարդա, Թերթեր, Գյանջա, և արդեն նկատելի էր, որ թատերաբեմը կարող էր ընդլայնվել։ Հենց այդ շրջանում նրանց կողմից խոցումներ եղան Վարդենիսի շրջանում, ՀՀ-ի հարավում։ Տեսանելի էր, որ հակառակորդը դիվերսիոն խմբեր նետելով Շուշիի և Լաչինչի ուղղությամբ, փորձում է գործողությունների հող նախապատրաստել՝ այդ ուղղություններով գրոհելով։

Այդ ուղղությունները մեզ համար կարմիր գծեր են։ Դա գոյամարտ է մեզ համար՝ պահպանելու առնվազն ամեն գնով ՀՀ-Արցախ հաղորդակցությունը։ Սա կարմիր գիծ է նաև Մինսկի խմբի համանախագաների համար։ Եթե դա Հայաստանի համար գոյամարտ է, ուրեմն Հայաստանն ակնհայտորեն կանգնած է այդ գիծն անցնելուն մոտ, եթե ադրբեջանական բանակի կողմից լինի նման փորձ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն մտնում է պատերազմի մեջ, իսկ այս դեպքում նա ունի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանը, որի հետ երկու հարթություն կա ռազմական համագործակցության, մեկը ՀԱՊԿ-ի շրջանակում, մյուսը՝ երկկողմ։

Եվ ահա երկկողմ մակարդակով խորհրդակցություն է սկսվել, որովհետև ՀՀ-ն պետք է տեղեկացնի իրավիճակի և իր գործողությունների մասին։ Մենք չենք կարող առանց տեղեկացնելու մտնել մի բանի մեջ, որը բերելու է մյուսի պարտավորությունների կատարմանը։ ՀՀ տարածքի ռմբակոծումը ադրբեջանական պրովոկացիա է, ինչի մասին պետք է տեղյակ պահվի։ Հայաստանը ճիշտ գործընթաց սկսեց։ Ես տեղյակ չեմ՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն ինչ են արել, բայց ենթադրել կարելի է՝ բոլոր հարցերով ստացված են պատասխաններ։ Բավականին լուրջ ռիսկեր կան, ՌԴ-ն դա տեսնում է, բայց չի ցանկանում կողմ դառնալ հակամարտությանը, որովհետև կկորցնի Մինսկի խմբում իր դիրքը։ Իրականում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ՌԴ-ին դրդել այնպիսի քայլերի, որպեսզի հիմք ունենան Մինսկի խումբը տրոհելու, ապացուցելու, որ ՌԴ-ն հակամարտության կողմ է, Հայաստանի կողքին է և հետևաբար՝ ինքը պետք է չլինի Մինսկի խմբում, իսկ եթե իրենք թույլ են տալիս, որ մնա խմբում, ապա հետևաբար լինի չորրորդ աթոռը ՌԴ-ի կողքին, և ինչպես ՌԴ-ն է հանդես գալիս Հայաստանի կողքին, այդ նույն սկզբունքով Անկարան պետք է ունենա աթոռի տեղ Ադրբեջանի համար։

 

Ռոբերտ Անանյան