Զինվորական համազգեստի գները բարձրացել էին վերավաճառողների կողմից. ՏՄՊՊՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

«Երբ տեղեկություն ստացանք, որ զինվորական համազգեստների գներն աճել են, անմիջապես փորձեցինք հասկանալ՝ ինչու է դա տեղի ունեցել։ Բնականաբար, մենք նայում ենք մասնագիտացված խանութները: Հայտնաբերել ենք՝ ապրանքը, որ վաճառվում էր «X» դրամով, չէր թանկացել, կային դեպքեր, որ էժանացրել էին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ընթացքում զինվորական համազգեստի գնի բարձրացմանը։

Նա նշեց, որ այլ խնդիրը է, երբ որոշ դեպքերում այդ տնտեսվարողներից ձեռք բերած ապրանքը որոշ մարդիկ վերավաճառել են, նրանք տնտեսվարող սուբյեկտ չեն համարվում և մեր դաշտից դուրս են:

«Դրա համար մենք հրապարակեցինք մասնագիտացված խանութներից ստացված գները, որպեսզի մարդիկ իմանան՝ որտեղ ինչ գնով է վաճառվում՝փորձելով զսպել որոշ անձանց ախորժակները։

Երբեմն ապրանքների ճիշտ համեմատական պետք է արվի։ Մի դեպք ունենք, երբ խոսքը զինվորական ճտքավոր կոշիկի գնի բարձրացման մասին էր, թե 9000-ից գինը հասել է 19000-ի, բայց պարզվեց, որ կա և՛ 9000 դրամանոց, և՛ 19000 դրամանոց ճտքավոր կոշիկ»,- ասաց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: