Շատ զորակոչիկներ առանց բուժման հայտնվում են ծառայության մեջ. զորակոչիկների իրավունքների խախտման ի՞նչ դեպքեր են արձանագրվել ՀՔԱ-ի զեկույցում

Լուրեր

09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների թիվը տարեցտարի ավելանում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ամփոփելով «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի տվյալները՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

«Այս վերջին երկու զորակոչերի ընթացքում կազմակերպություն դիմել է 59 զորակոչիկ: Հիմնական խնդիրը, որի պատճառով քաղաքացիները դիմում են մեր կազմակերպությանը, առողջական վիճակի ոչ պատշաճ զննության և դրանց արդյունքների հետ համաձայն չլինելու հետ է կապված», – մեզ հետ զրույցում հայտնեց Արմինե Սադիկյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝  նշված քաղաքացիներից 50-ի դեպքում պատճառը հենց առողջական խնդիրներն են:

«Երբ զորակոչիկը ենթարկվում է բուժզննության, ապա այդ բուժզննությունը չի իրականացվում ամբողջ ծավալով: Այսինքն՝ անհրաժեշտ է լինում լրացուցիչ հետազոտություններ իրականացնել, որպեսզի այս կամ այն հիվանդությունը հաստատվի կամ ժխտվի, դրանք շատ դեպքերում չեն իրականացվում»,- պարզաբանեց ՀՔԱ-ի  ներակայացուցիչը՝ հավելելով, որ հաճախ բժշկական հաստատությունների կողմից տրված հակասական արդյունքների պարագայում հիմք է ընդունվում այն պատասխանը, որն ի վնաս զորակոչիկի է:

Բացի այդ, Արմինե Սադիկյանի փոխանցմամբ՝ բուժման նպատակով տրված տարկետումները չեն ծառայում նպատակին. «Մեզ դիմած որևէ զորակոչիկ չի ենթարկվում բուժման, և առողջական վիճակի որևէ փոփոխություն չի լինում: Այնուամենայնիվ, զորակոչիկը հաջորդ զորակոչին ճանաչվում է պիտանի ծառայությանը»:

ՀՔԱ դիմած 59 զորակոչիկներից 9-ի դեպքում խնդիրը իրազեկվածության պակասն է:

«Այս անձանց դեպքում խնդիրները հիմնականում պայմանավորված են օրենքի կարգավորումներով, այսինքն՝ ինչպիսի արտոնություններ են տրվում, տարկետման հիմքերը, ազատման հիմքերը: Նաև սահմանված կարգի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացիներ են մեզ դիմում՝ ընթացակարգերը հասկանալու համար»,- շարունակեց Արմինե Սադիկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան