Երևանի և մյուս համայնքների ղեկավարները կունենան նոր տեղակալ՝ աշխարհազորային բրիգադը ղեկավարելու համար․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերը

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» և  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխության՝ տվյալ համայնքի պայմանական աշխարհազորային բրիգադի ղեկավարը պետք է լինի համայնքի ղեկավարի տեղակալը: Այս նախագիծը ստացավ 73 կողմ ձայն։

Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4: Առաջարկը պայմանավորված է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարի (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը։

Այս նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ստացավ 71 կողմ, 1 ձեռնպահ ձայն։