«Սասնա ծռերի» ևս մեկ անդամ է հացադուլ հայտարարել. նա պահանջում է տեղափոխել իրեն մեկ այլ ՔԿՀ

Լուրեր

09.07.2026 | 11:03
Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն
09.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 10:52
Վահան Կոստանյանը Լիբանանում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ երկրին
09.07.2026 | 10:46
Ծառուկյանը բանտից ուղերձ է հղել
09.07.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 9-ի դրությամբ
09.07.2026 | 10:24
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան. Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում ու Բահրեյնում ամերիկյան բազաները
09.07.2026 | 10:20
Էդուարդ Սպերցյանը գրառում էր արել «Ալ Ահլիում» առաջին մարզումից հետո
09.07.2026 | 10:05
Փեզեշքիանը հայերեն գրառմամբ երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
09.07.2026 | 09:58
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար
09.07.2026 | 09:44
ԱԱ-2026. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը
09.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.07.2026 | 09:15
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է. նա դատարան կներկայացվի
08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ է հացադուլ հայտարարել: Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանն արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել. «Մենք անցյալ շաբաթ դիմել էինք, որ նրան Նուբարաշենից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չկա: Նա էլ որոշեց բողոքի նման ձև ընտրել»:

Մեր այն հարցին՝ հնարավոր է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ կան և դրանով է պայմանավորված այլ ՔԿՀ տեղափոխվելու պահանջը, Ալումյանը բացասական պատասխան տվեց:

Փաստաբանը տեղեկացրեց՝ Բարսեղյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի, քանի դեռ իր պահանջները չեն իրագործվել:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը՝ կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Սմբատ Բարսեղյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

Նշենք, որ այս խմբի մեկ այլ անդամ՝ Արմեն Բիլյանը 7-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառն առողջական խնդիրներն են, որոնք, ըստ պաշտպանի, անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում:

Լիլիթ Շաբոյան