Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատող ավելի քան 150 միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան 26 երկրների ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ:

«Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր այն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։   Այսպիսով, մենք մասնավորապես հորդորում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. բացահայտել և դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպան գործողությունները ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ճնշում գործադրել ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար Թուրքիային և Ադրբեջանին արգելված զենքեր տրամադրելը, որոնք բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, դատապարտել Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան ՝ այն դարձնելով միջազգային ահաբեկչության նոր հանգույց և, մասնավորապես, դրանց օգտագործումը Արցախի հայերի դեմ, համագործակցել մարդասիրական ոլորտներում և ապահովել, որ Արցախում հարգվեն քաղաքացիական անձանց հիմնական իրավունքները (առողջապահություն, կրթություն և այլն)

Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրված զգալ այն սարսափներից, որ վերապրում և ապրում են այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ ապա գուցե առաջիկայում ականատես կլինենք  երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ  աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: