Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին
Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին:
Նոյեմբերի 11-ին առաջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, իսկ հաջորդ օրը Հայկ Մարտիրոսյանը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 13-ին։
Արագ շախմատի առցանց մրցաշարին մասնակցում են 16 գրոսմայստերներ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար։