Հենրիխ Մխիթարյանը խառնում է Մոուրինյուի խաղաքարտերը՝ կատարելով անակնկալ ընտրություն. armsport.am

Լուրեր

10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում: Այս մասին հայտնում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը. տեղեկացնում է armsport.am-ը:

Պրայսը դեռևս ամռան սկզբին էր հայտարարել, որ «Շալկե 04»-ի ֆուտբոլիստ Կոլաշինաչը կտեղափոխվի «Արսենալ», իսկ «Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հաջորդ ակումբը կլինի «Լիվերպուլը»: Փորձագետը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին.

«Մխիթարյանին ասել են, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»:

Այժմ պատրաստվում է ֆուտբոլիստի փաստաթղթերը, որպեսզի կիսապաշտպանը վարձավճարով վերադառնա Դորտմունդ: Ամռանը «Բորուսիան» կկարողանա գնել նրա ամբողջ տրանսֆերը 30 մլն եվրոյով:

Սակայն կա մեկ մեծ խնդիր: Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյուի խաղաքարտերը՝ ցանկանալով մնալ Անգլիայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն տեղափոխվելու մասին: Գերմանիա վերադառնալը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Ֆուտբոլիստն ամեն ինչ անելու է Լոնդոնում հայտնվելու համար՝ բացառելով «Բորուսիա» տեղափոխությունը:

ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Օզիլի ծառայություններով և Մխիթարյանը կարող է գերմանացու տրանսֆերի մի մասը կազմել: Չնայած դրան, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր կիսապաշտպանին վաճառել ոչ անգլիական ակումբի»,- Լի Պրայսի խոսքերը մեջբերում է հեղինակավոր «Express» պարբերականը: