ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ մտցնելու գաղափարը

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Մոսկվան ամբողջական տեղեկություններ չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահների տեղակայման գաղափարի մասին, սակայն, ամեն դեպքում, բոլոր չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտող կողմերի հետ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են վերցրել այդ առաջարկը, միտքը։ Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտող կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում»,- հայտարարել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր, թե Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ  աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր ուղարկման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում՝ զինադադարի պահպանման համար: Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ներառյալ՝ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, չպետք է ներառվեն որևէ զինված խաղաղապահ ուժերի կազմում, Թուրքիայի խաղաղապահ դերն էլ ԱՄՆ-ի և Հայաստանի համար հարմար տարբերակ չէ:

Տաթև Ֆռանգյան