ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքել է համացանցում տարածված տեղեկությունները, թե երկու ռուս սահմանապահներ են զոհվել:
«Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում: