Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է ընթանում

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվում է, և ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները. գրում է aliq.ge-ն:

Այսօր ընտրական շեմը հաղթահարած մի շարք կուսակցություններ հանդիպել են «Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում և քննարկել ընդդիմության հետագա քայլերը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից:

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ՝ որոշ կուսակցություններ առավելագույնը 1 օր են խնդրել վերջնական որոշում կայացնելու համար, սակայն նրա խոսքով՝ հիմնական մասը կողմ է մանդատներից հրաժարվելուն:

Այս պահին Թբիլիսիում խորհրդարանի դիմաց մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան:

Ժամը 16:30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի 97,09 տոկոսի ձայները և առաջատարը «Վրացական երազանքն» է՝ 48,05 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,07 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ 3,79 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել են ևս 6 կուսակցություն: