Այս վիճակը կարող է ավարտվել 3-րդ համաշխարհայինով, որը Թուրքիան կսանձազերծի և չի կարողանա մարել. ՌԴ պետդումայի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Բոլորը

Factor TV-ն այսօր զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ, որը հոկտեմբերի 16-ին Արցախ էր այցելել և անձամբ ականատես եղել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին։

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի պրոտեկտորատը։ Ադրբեջանի սուվերենությունն ու սեփական կամքն ավելի ու ավելի է քչանում։Ալիևը որոշել է ամրացնել իր դիրքերը թուրք խորհրդականների, Բայրաքթարների հաշվին: Այն ինքնասպան քայլերը, որ իրականացնում է ադրբեջանական կողմը՝ իրենց շահերից չի բխում, այլ՝ Թուրքիայի»,- մեզ հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի պատգամավորը։ Նա շեշտեց՝ ադրբեջանական կողմը ոչ մի անգամ ռեալ քայլեր չի ձեռնարկել, որոնք ցույց կտային իրենց իշխանության խաղաղասեր լինելը. «Ադրբեջանն ուզում է պատերազմել. Ալիևի խոսքերը, թե ինքը դեմ չէ խաղաղությանը՝ սուտ են»։

Միլոնովի վստահեցմամբ՝ ՌԴ-ն պատրաստ է խնդրի կառուցողական քննարկմանը։ Պատգամավորը վստահ է՝ Հայաստանը ևս պատրաստ է կառուցողական քննարկման, մինչդեռ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում բացասական առումով փոխում է իրավիճակը. «Այն, ինչ հիմա անում է Թուրքիան՝ ցեղասպանություն է, որն ավանդույթ է թուրքական պետության համար։ Ինձ վրդովեցնում է, որ Նիցցա քաղաքում երեք անձի մահը մարդկանց ավելի է զայրացնում, քան երեք հազար մարդու մահն Արցախում»։

Ընդհանուր առմամբ, ըստ Միլոնովի՝ աշխարհում ահաբեկիչների կեսն ունի թուրքական կողմի աջակցությունը և նախօրեին տեղի ունեցած դեպքը՝ Ֆրանսիայում գլուխ կտրողները ոգեշնչվում են Էրդողանից։

«Ահաբեկչական վիճակը տանում է համաշխարհային գլոբալ աղետի։ Այս վիճակը կարող է ավարտվել 3-րդ համաշխարհային պատերազմով, որը Թուրքիան կսանձազերծի և չի կարողանա մարել։ Թուրքիայի խելագար ամբիցիաները՝ կապված աշխարհի կեսը գրավելու հետ, պետք է կանխարգելվեն։ Էրդողանի հիվանդագին, գիշերային երազները՝ կապված Օսմանյան կայսրության հետ, վատ են անդրադառնում աշխարհի կայունության վրա։ Ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը Թուրքիան պետք է վտարանդի երկիր դարձնի»,- շեշտեց պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան