Amnesty International-ի պնդումները՝ Բարդան կասետային հրթիռներով խոցելու մասին, հայկական կողմը հերքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
28.08.2026 | 15:32
«Արարատ-Արմենիան» կխաղա նաև «Միլանի» դեմ․ հայտնի են Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները
28.08.2026 | 15:27
Զելենսկին հայտնել է Էնգելսում ռմբակոծիչի հարվածելու մասին
28.08.2026 | 15:19
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ
28.08.2026 | 15:10
Քոչարյանի վերաբերյալ գործը ՀԿԿ է ստացվել 2024-ին // ԱԲ գործիքները հասանելի կդառնան կրթական համակարգում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 15:02
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բոլորը

Հայկական կողմը հերքում է այն պնդումները, որ թուրք-ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունները հակազդելու նպատակով Ադրբեջանի Բարդա քաղաքը հրթիռակոծել է միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային զինատեսակներով: Նման պնդում կատարել է Amnesty իրավապաշտպան կազմակերպությունը:

Հոկտեմբերի 29-ին կատարած հրապարակմամբ Amnesty Internationa-ը հայտնում է, որ իբր հոկտեմբերի 28-ին «Սմերչ» կասետային հրթիռներ են արձակվել Բարդա՝ հարվածելով հիվանդանոցին հարող բնակելի թաղամասին:

Amnesty International-ը հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը հայտնում է նաև, որ առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 70-ը վիրավոր են:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Amnesty International կազմակերպության հրապարակմանը նշեց, որ նախ՝ հայկական զինուժը Բարդայում լեգիտիմ խոցման մի քանի ռազմական կառույց է ներկայացրել, բայց Բարդան կասետային հրթիռներով չի խոցվել։ Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի նշած Բարդայում առկա ռազմական օբյեկտներին, հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 29-ին հրապարակեց Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը, որոնք են՝

Վերանորոգման գումարտակ,

Կապի առանձին գումարտակ,

Զենիթահրթիռային դիվիզիոն,

Տանկային բրիգադ,

Հակատանկային դիվիզիոն:

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Amnesty International-ի պնդումները: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Factor TV-ին փոխանցեց՝ հայկական զինուժը ադրբեջանական որևէ բնակավայր չի թիրախավորել: Վահրամ Պողոսյանը միաժամանակ հայտնեց, որ հայկական կողմը մշտապես է հորդորում ադրբեջանական ռազմական օբյեկտներին մոտ գտնվող խաղաղ բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, որպեսզի զերծ մնան քաղաքացիական կորուստներից: Վահրամ Պողոսյանը Amnesty International-ի հրապարակումը որակում է որպես միակողմանի կատարված աշխատանք:

«Հայաստանն ու Արցախը երբեք չեն դիտարկվել, որպես կասետային զինատեսակներ կուտակող երկրներ»,- հիշեցնում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և այս առթիվ հայտնում իր զարմանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշում է՝ նման հրապարակումներով պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունից շեղել իր իսկ կողմից հայկական բնակավայրերը հրթիռակոծելու դեպքերը:

Amnesty International-ի այս հրապարակմանը զուգահեռ բազմաթիվ են այն փաստերն ու հրապարակումները, որ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հոկտեմբերի 20-ին լուսանկարներ էր հրապարակել, որոնք ապացուցում են այս պնդումը։ Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել էր Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով արգելված է կիրառել խաղաղ բնակչության դեմ: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և բնակավայերը միջազգային կենվենցիաներով արգելված զինատեսակներով ռմբակոծելու փաստն արձանագրել է նաև միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան