ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Մենք վաղը աշխարհին ներկայանալու ենք այծի պանրո՞վ, թե՞ երշիկով»․ Արամ Շահբազյան

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Աշխարհի երկրները՝ փոքր, թե մեծ, վաղուց գիտակցել են երկրի դիմագիծը ներկայացնող կինոյի կարևորությունը, ընդունել են կինոյի մասին օրենք, ունեն արտադրության հստակ բանաձևեր, մինչդեռ մեր երկրում պարզ չէ՝ ինչպիսին է լինելու վաղվա օրը»,- նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Արամ Շահբազյանը՝ «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այն հայտարարությանը, թե բաց է մնացել հայրենական կինոարտադրողի համար ֆինանսական արտոնություններ սահմանելու հարցը։

«Կառավարությունը հարցնում է՝ ինչո՞վ եք որոշում, որ կինոյի արտադրությունը մեզ համար առաջնային է, քան օրինակ հացի արտադրությունը»,- ասել էր փոխնախարարը։ Արամ Շահբազյանի խոսքով՝ զավեշտալի է, երբ կինոարտադրությունը համեմատում են, օրինակ, հացի կամ երշիկի արտադրության հետ:

«Այսինքն՝ մենք վաղը աշխարհին ներկայանալու ենք այծի պանրո՞վ, թե՞ երշիկով։ 2003 թվականին մենք և վրացիները ոչ մի բանով իրարից չէինք տարբերվում, գտնվում էինք նույն մակարդակի վրա, բայց ընդամենը մի քանի տարի հետո վրացական կինոն սրընթաց զարգացում ապրեց, բյուջեն համալրվեց, նոր սերունդը սկսեց ակտիվ աշխատել»,- նկատում է ռեժիսորը՝ հավելելով, որ մեր դաշտում ազնիվ մեթոդներով գործողի համար դժվար է քայլեր անելը, արդար մրցակցությանը հարմարվելը, քանի որ, ըստ նրա, մենք սովոր ենք խնամի-ծանոթ-բարեկամ մեթոդին։

Անդրադառնալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի` կինոնախագծերը ընդունելու կարգին և այն փաստին, որ Կինոյի հանձնակատար Արսեն Բաղդասարյանը իր ծրագրերի մասին համապարփակ ելույթներ չի ունեցել, ռեժիսորը շեշտում է․ «Կարդացել եմ մշակույթի նախարարի կոչն այն մասին, որ ամեն ինչ պետք է շատ թափանցիկ լինի, կարծում եմ՝ մենք՝ կինեմատոգրաֆիստներս, պետք է հետևողական լինենք այդ թափանցիկությունը ապահովելու հարցում։ Որքանով հասկանում եմ, կինոյի հանձնակատարից անընդհատ պահանջում են, որ նա ելույթ ունենա, բայց խնդիրն այն է, որ մեր կինոն անցնում է հեղափոխական ճանապարհ, և ես տեսնում եմ վտանգ, որ մենք կարող ենք կանգնել հին տաշտակի առաջ։ Բանն այն է, որ ոլորտում ամեն օր փոփոխություններ են լինում, պետք է ինչ-որ բաներ հստակեցվեն, որից հետո նա կարող է խոսել»։

Արամ Շահբազյանին չի բավարարում մշակութային քաղաքականությունը, որ տարվում է մեր երկրում: «Կոնկրետ կինոյի ենթաոլորտների լիիրավ բացակայության պայմաններում ինդուստրիա չես զարգացնի։ Սա անկախությունից սկսած բարձիթողի վիճակի արդյունքն է։ Նախորդ տարիներին գործել է «Սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրաիմովիչին» սկզբունքը, ուշադրություն չի դարձվել այն նախագծերին, որոնք արտասահմանյան երկրների հետ համագործակցության արդյունք են, որոնք գնահատել է միջազգային ժյուրին»,- ասում է նա։

Ռեժիսորի համոզմամբ՝ մենք գնում ենք «ազգային դարդուցավով» կինո նկարելու ճանապարհով: «Գնում, դահլիճներում նստում, ողբալալագին ֆիլմեր ենք նայում, այնինչ մեզ համամարդկային ասելիք ունեցող, աշխարհին հետաքրքրող կինո է պետք, որը ֆինանսավորում կստանա միջազգային ֆոնդերից։ Օրինակ՝ «Եվրիմաժին» հարիր քանի՞ նախագիծ ունենք, կարծում եմ՝ երկու նախագծի անուն կդժվարանաք տալ»,-նշում է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան