Մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդին վիրահատելու կարիք կա. Լենա Նազարյան

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԶգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է.

«Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ: Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին: Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»: