Մերօրյա հերոսներ, որոնք ներկայացվել են մեդալների

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է <<Մարտական ծառայություն>>, իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ <<Արիության համար>> մեդալների:

Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ <<Մարտական ծառայություն>> մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար:

Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ՝ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են <<Արիության համար>> մեդալների:

Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը:

Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգևատրվի <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով: Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ <<Մարտական ծառայություն>> մեդալի կարժանանա հմուտ և համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար: Եվ՝ մարտական գործողությունների ընթացքում, հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը:

Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը»: