«Զինվոր չեմ, բայց օգնության կարիք ունեմ». 27-ամյա երիտասարդը դիմում է հանրությանը

Լուրեր

28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով այրվել է «Խորտիցա» գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
Բոլորը

27֊ամյա Նարեկ Մելիքյանը դիմել է Factor.am-ի խմբագրություն` նշելով, որ օգնության կարիք ունի: Նարեկն ունի անօթների խցանման խնդիր, որը շատ արագ տարածվում է և հանգեցրել է նրան, որ երիտասարդի երկու ոտքերը անդամահատվել են: Մեզ հետ զրույցում Մելիքյանը պատմեց, որ ապրում է Էջմիածնում, տան միակ աշխատողն է եղել, հայր չունի, միակ հարազատը մայրն է, որն էլ ոչինչ անել չի կարող, քանի որ արդեն տարեց է: Սոցիալապես անապահով երիտասարդին անհրաժեշտ բուժումը շատ թանկ արժի:

«Հիմա ես չեմ աշխատում, ո՛չ սննդի փող ունեմ, ո՛չ դեղի փող ունեմ, հիվանդանոցից էլ ուզում են դուրս գրել, ոչ մի դեպքում դուրս չեմ գա, եթե դուրս եկա՝ կմեռնեմ», – ասում է Նարեկը:

Երիտասարդը հույս ունի, որ որևէ մեկը կօգնի իրեն դուրս գալ այս վիճակից. «Ես զինվոր չեմ, բայց օգնության կարիք ունեմ, ես մեղավոր չեմ, որ սենց հիվանդություն ունեմ ու սայլակին գամված՝ ոչինչ չեմ կարողանում անել։ Եթե էսպես շարունակվի, ոչ միայն ոտքերս, այլ նաև ձեռքերս են կտրելու, անօթներս խցանվում են։ Ես որ դիմեցի հիվանդանոց, սկզբում չգիտեի՝ ինչ ա, ոտքիս եղունգը քաշեցին, որ իբր բուժվեմ, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի վատ եղավ, հիմա էլ մի ոտքս սխալ են կտրել, մի որոշ ժամանակ հետո պիտի էլի ծնկիցս վերև կտրեն, որ հավասարվի մյուս ոտքիս ու հնարավոր լինի պրոթեզավորել։ Ինձ բժիշկներն ասում են՝ պիտի էսքանի օրը դուրս գրեն, բայց եթե դուրս գրեն, ես անգամ ստեղի տուն հասնելու հնարավորություն չունեմ»,- նշեց Նարեկ Մելիքյանը։

Երիտասարդը հույս ունի, որ կգտնվի որևէ մեկը, որը կկարեկցի իրեն ու կփրկի կյանքը:

Հ.Գ.  Նարեկ Մելիքյանի հեռախոսահամարն է՝ +37498 599044:

Լիլիթ Շաբոյան