Մեսսին կարիերայի ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Ոսկե խաղակոշիկը. armsport.am

Լուրեր

15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2016/17 մրցաշրջանի արդյունքներով դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը. մրցանակ, որն ամեն տարի տրվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին. տեղեկացնում է armsport.am-ը։

29-ամյա արգենտինացին Իսպանիայի ավարտված առաջնությունում 34 հանդիպման մասնակցեց և դարձավ 37 գոլի հեղինակ՝ այդ կերպ վաստակելով 74 միավոր: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը, որը 34 գոլ է խփել (68 միավոր) Պորտուգալիայի առաջնությունում: Լավագույն եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր):

Նշենք՝ Մեսսին իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ արժանացավ այս մրցանակին: Ավելի վաղ նա եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու էր դարձել 2010, 2012 և 2013 թվականներին: Այս ցուցանիշով Լիոնելը հավասարվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն ավարտված մրցաշրջանում 25 գոլ խփեց իսպանական Պրիմերայում:

«Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում ֆուտբոլիստի խփած գոլերի քանակը բազմապատկվում է առաջնության համապատասխան գործակցով: Գոլը, որը խփվել է թոփ-5 ուժեղագույն առաջնություններում, 2 միավոր է գնահատվում: