COVID-19-ի հետևանքով մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը
Հասարակություն
28.10.2020 | 17:48Նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը COVID-19-ի հետևանքով մահացել է:
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը հաստատել է լուրը, որ կորոնավիրուսային հիվանդությունից է մահացել Վարդան Զուռնաչյանը:
Զուռնաչյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին: Վերջինս նաև եղել է ՀՀ Գերագույն խորհրդի (ներկայում ՀՀ Ազգային ժողով) 1-ին գումարման պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ: