Իլհամ Ալիևը առանց նախապայմանների պատրաստ է բանակցել Մոսկվայում

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին, սակայն կասկածում է, որ «Երևանն ունակ է ղարաբաղյան հակամարտության հարցում կառուցողական աշխատանքի», գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ես նման հրավեր չեմ ստացել։ Ես մեկ անգամ չէ որ մասնակցել եմ եռակողմ հանդիպումների, սակայն երբ Հայաստանում իշխանության է եկել Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդպիսի հանդիպումներ են եղել ՀՀ նախկին նախագահների հետ, և ես երբեք չեմ հրաժարվել այդ հանդիպումներից»,- ասել է Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

Ալիևն ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման հարցում առանձնահատուկ դերակատարություն ունի։

«Պատրաստ եմ ժամանել Մոսկվա Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, ընդ որում, ինչպես դուք եք ասում, առանց որևէ նախապայմանի»,- հայտարարել է Ալիևը։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ալիևը հայտարարում է Մոսկվա մեկնելու պատրաստակամության ու այդպիսի հրավեր չստանալու մասին։ Այսպես ՝ հոկտեմբերի 19-ին Ալիևը հայտարարել էր․ «Մենք մշտապես պատրաստ ենք հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ դնենք հակամարտությանն ու գտնենք կարգավորման ուղիներ։ Այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, այդ պատճառով էլ այս հարցն ինձ չպետք է ուղղված լինի»։

Տաթև Ֆռանգյան