Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
27.10.2020 | 18:16Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում սեփական աղբյուրը։
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային ու Լիբիային առնչվող հարցեր»,- նշել է գործակալության զրուցակիցը։