Արդյոք Թրամփի խոսքերում կա՞ր Արցախի անկախության ճանաչման ակնարկ․ ընդդիմադիրները համաձայն չեն Մակունցի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հեշտությամբ հասնելու Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը Երևանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Սպիտակ տան ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր՝ մենք ամեն ինչ կկարգավորենք, դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում:
Նյու Հեմշիրում նշել էր Թրամփն ու հիշել Կոսովոյի օրինակը՝ ասելով․ «Սերբիայում ու Կոսովոյում մարդիկ տարիներով, դարերով միմյանց սպանել են, բայց հիմա նրանք երջանիկ են, անգամ համբուրում են միմյանց»:

Հատկապես Կոսովոյի օրինակի հիշատակումն անմիջապես արձանագրվեց Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից: Մասնավորապես, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ նախագահի ելույթից կարճ ժամանակ անց ֆեյսբուքում գրեց, թե Դոնալդ Թրամփն այսպիսով ակնարկում է, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը:

Մակունցի գրառումը տարածել են «Իմ քայլից» մի շարք պատգամավորներ, այդ թվում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Լիլիթ Մակունցի գրառումից հետո, սակայն, հնչեցին կարծիքներ, որ Թրամփը Կոսովոյի և Արցախի խնդիրների համեմատություն չի արել և որևէ խոսք չի ասել Ղարաբաղի անկախության մասին։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Թրամփի հայտարարության վերաբերյալ այս հակադիր մեկնաբանություններին, նշեց՝ քաղաքական գործիչները կարող են ԱՄՆ նախագահի ասածը մեկնաբանել այլ կերպ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որը նաև բարեկամական խմբի անդամ է, դժվարացավ մեկնաբանել խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի գրառումը: Նա նշեց՝ «Թրամփի խոսքերը ոգևորիչ են, բայց մեկնաբանելիս պետք է խիստ զգուշավորություն դրսևորել»:

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի իմքայլական անդամ Տաթևիկ Հայրապետյանը Թրամփի խոսքն ամբողջությամբ է լսել և կարծում է, որ ԱՄՆ նախագահը ոչ թե ուղղակի այլ անուղղակի զուգահեռներ է անցկացնում Կոսովոյի և Արցախի հակամարտությունների միջև:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը, որը ևս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ է, չի կիսում Լիլիթ Մակունցի այն տեսակետը, թե Թրամփը Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ է արել: Հակառակ սրա, Միքայել Մելքումյանը ԱՄՆ նախագահի ելույթից այլ մեսիջներ է ստացել: Նա անդրադառնալով Թրամփի այն խոսքերին, որ ղարաբաղյան խնդիրը հեշտ կարգավորվող է, մեկնաբանեց՝ «Թրամփն ակնարկում է սրանով որևէ երկրի մանդատ տալ Արցախում ռազմական դիտորդներ տեղակայելու համար»:

Ըստ Մելքումյանի՝ այդ առաքելությունը կարող է կատարել Ռուսաստանը: Նա չի բացառում, որ Թրամփը հենց Մոսկվային էլ ակնարկում էր:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ Թրամփի կողմից Արցախյան խնդիրի լուծումը հեշտ որակելը պետք է դիտարկել ընտրարշավի համատեքստում:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ Թրամփի՝ «Ղարաբաղյան հարցը կլուծենք, հեշտ է» ձևակերպումը վերաբերվում էր Վաշինգտոնի միջնորդությամբ հոկտեմբերի 26-ից ակնկալվող հրադադարին, որը հակառակորդը խախտում է վաղ առավոտից:

Արդյոք Թրամփի կողմից Կոսովոյի հիշատակումը պարունակո՞ւմ էր որևէ ուղերձ՝ կարող է պարզ դառնալ առաջիկայում։ Իսկ առայժմ Ադրբեջանը խախտում է հրադադարի արդեն երրորդ փորձը, և այս իրավիճակում կարևոր է, որ չվտանգվի հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԱԳ նախարարների Ժնևում նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվի հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան