Թրամփը հիմնվում է ԱՄՆ հետախուզական արբանյակների տվյալների վրա, երբ հայերի կռվելու մասին հայտարարություն է անում․ Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
Բոլորը

Factor.amհարցազրույցը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ

– Պարո՛ն Դեմոյան, հրադադարի երրորդ փորձն է արվում, այս անգամ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, ԱՄՆ-ում տեղի ունեցան բարձր մակարդակով՝ արտգործնախարարների հանդիպումներ, բայց հրադադարը, կարծես, կրկին չի պահպանվում: Թեև վարչապետը կեսօրին հայտարարեց, որ չնայած սադրանքներին, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, այնուամենայնիվ, ՊՆ-ն քիչ առաջ հայտարարեց, որ թշնամին հարավ-արևելքում գրոհ է ձեռնարկել, և ՊԲ-ն կասեցման ուղղությամբ մարտեր է մղում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը և Թուրքիան պահպանեին մարդասիրական հրադադարը:

– Ամբողջ հարցը հենց այն է՝ արդյո՞ք իրենց ձեռնտու է մարդասիրական հրադադարը։ Պարզվում է, որ հրադադարը ձեռնտու չէ ո՛չ Բաքվին, ո՛չ Անկարային: Ի սկզբանե դրված էին նպատակներ, այսինքն՝ կար ռազմական օպերացիայի պլան, թե ինչ ժամկետներում հասնել ինչ-որ նոր բնագծերի, իհարկե՝ գերագույն նպատակ ունենալով ադրբեջանական դրոշ բարձրացնել Շուշիում և Ստեփանակերտում, սա եղել է Ալիևի ոչ միայն մանկական, այլ նաև հասուն տարիքի երազանքը, և այս հրադադարը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին, որովհետև չեն հասել իրենց այդ ծրագրածին: Եվ երկրորդ՝ նրանք գտնվում են այնպիսի բնագծերում, որոնք պահպանել հնարավոր չէ։ Եթե նայենք քարտեզին, նույնիսկ ռազմագիտությունից սիրողական գիտելիք ունեցող անձը հասկանում է, թե ինչ վտանգներ կարող է սպառնալ ադրբեջանական զինուժին, եթե հետ չքաշի իր զորքերը գոնե դեպի Ջեբրայիլի մատույցներ: Դրա համար ադրբեջանական կողմը շարունակաբար կխախտի ցանկացած հրադադար, ցանկացած պայմանավորվածություն, մինչև որ կհասնի իր զորքերի համար անվտանգ բնագծերի, այսինքն՝ խորանալ դեպի Արցախի հարավային հատվածները:

– Ալիևն այս ընթացքում բազմիցս տարբեր առիթներով դժգոհեց հայկական բանակի զինվածությունից։ Ինչ եք կարծում՝ Ադրբեջանը դեռևս պահպանո՞ւմ է իր մաքսիմալ նպատակները՝ դրոշներ բարձրացնել Շուշիում և Ստեփանակերտում:

– Պետք է հասկանալ՝ ինչու Անկարան բացահայտ նեցուկ կանգնեց Ադրբեջանին: Պարզից պարզ է՝ Անկարայում և Ադրբեջանում գիտակցում էին, որ ադրբեջանական բանակը, որքան էլ մինչև ատամները զինված է գերժամանակակից զինատեսակներով, հնարավոր է՝ միայնակ չկարողանար կոտրել ՀՀ ՊԲ-ի պաշտոնական բնագծերը և հասնել բեկման պատերազմական այս գործողություններում, և այդպես էլ եղավ… Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ոչ միայն զորքերը հետ քաշել 1994թ. զինադադարով հաստատված կամ մինչև սեպտեմբերի 27-ի դրությամբ եղած բնագծեր, այլ նաև վերադառնալ բանակցային սեղան: Ալիևի խոսքով՝ պատերազմի առիթը հայկական կողմին բանակցային սեղան վերադարձնելն էր: Այսօր պատերազմական գործողությունները խորացել են, և Ալիևի համար կա գերագույն հարց՝ ինքնապահպանության հարցը՝ իշխանության պահպանության և իր ընտանիքի անվտանգության խնդիրը կա… Ես իրատեսական եմ համարում այն, որ Ադրբեջանը, Թուրքիայի հրահրմամբ, անպայման կփորձի գնալ «մսաղացի»՝ իր բանակը կոտորելով, որպեսզի կարողանա ինչ-որ նոր բնագծեր գրավել և թելադրող դառնալ: Հայկական կողմը բավականին արդյունավետ զսպում է Ադրբեջանին: Ինչո՞ւ են Թուրքիայից հատուկջոկատայիններ բերում, որովհետև պատերազմի առաջին երեքից հինգ օրերին Ադրբեջանի զորախմբերն ուղղակի գլխատվեցին հայկական բանակի հուժկու հակահարվածների արդյունքում: Ո՞վ պետք է փոխարինի ադրբեջանական բանակի զորակոչիկներին, նրանք կարող են բերել 500 կամ 1000 ահաբեկիչ, բայց ոչ այդքան մեծ ծավալով: Այսօր արբանյակների միջոցով բոլոր տեղաշարժերը ֆիքսվում են: Եվ Թրամփի երեկվա ասածн այնքան էլ հաճոյախոսություն չէր հայերի համար, երբ ասաց՝ հայերը կռվում են՝ ինչպես դժոխքում:

– Թրամփի ելույթից հետո Հայաստանում ոգևորությունն արդարացվա՞ծ էր: Թրամփը զուգահեռ է տանում Կոսովոյի հետ, և նույնիսկ իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թրամփը, ըստ երևույթին, ակնարկում էր, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Արցախի անկախությունը:

– Չմոռանանք, որ Թրամփի ելույթը նախընտրական էր, բայց չմոռանանք նաև, որ սա գերտերություններից մեկի առաջնորդի խոսքն էր, որը հենց այնպես չի ասվում մեծ լսարանի առաջ: Պետք է ենթադրել, որ այդ խոսքերն ուղղակի արտացոլում էին ամերիկյան քաղաքական վերնախավի շրջանում կատարված ռազմաքաղաքական վելուծությունները: Երբ Թրամփը խոսում է հայերի կռվելու մասին և չի հիշատակում ադրբեջանցիների մասին, նա խոսում է մի թեմայի շուրջ, որը քննարկվել է իր առանձնասենյակում, և այդ քննարկումները, հաստատապես կարող եմ վստահեցնել, արբանյակային հետախուզության արդյունքում տրված զեկույցների հիման վրա են: Այն կրակային խտության պարագայում, որով ադրբեջանական բանակը սկսեց պատերազմը, շատ քիչ էին դիմանալու և պաշտպանական դիրք պահելու շանսերը: Դժոխքում կռվել ասելով՝ Թրամփը գնահատում էր հայերի մարտունակության և պաշտպանվելու, հակահարված տալու կարողությունը: Վստահ եմ, որ ամերիկյան հետախուզական արբանյակներն ուշի ուշով հետևում են այս տարածաշրջանում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և կատարում են հետևություններ, այդ թվում՝ հայկական բանակի մարտունակության վերաբերյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան