Ախթալայի կոմբինատի պոչատարը պայթել է. կոմբինատի աշխատողները լվանում են հարակից դպրոցի տարածքը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Քիչ առաջ համացանցում լուր տարածվեց, որ Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող պոչատարը վթարվել է և ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում, ինչը կարող է վտանգել երեխաների առողջությունը: Դպրոցը գտնվում է լեռնահարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 50 մետր հեռավորության վրա:

Factor.am-ը պարզեց, որ վերջին ամիսներին այստեղ դասաժամեր չեն կազմակերպվում, քանի որ շենքում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում: Այս մասին Factor.am-ին հայտնեց Ախթալայի համար 2 դպրոցի տնօրեն Շուշանիկ Հոբոսյանը: Նա նաև հայտնեց, որ պոչատարը նոր չի վթարվել:

«Դա եղել է դեկտեմբերի 11 ի գիշերը: Պայթել է պոչամբարից պոչանքը տեղափոխող խողովակը, և մեր շենքի տարածքն ու այգին աղտոտվել են: Վթարը վաղուց վերացվել է: Այս պահին կոմբինատի աշխատողները լվանում են տարածքը: Աղտոտվել է հին ասֆալտը դպրոցի մոտ և այգին: Շինարարները նոր ասֆալտ են այդտեղ փռելու: Բայց այս պահին սա մեզ համար խնդիր չէ: Մենք ժամանակավորապես տեղափոխվել ենք այլ տարածք՝ համայնքում հարմարեցված շենք կա, որտեղ անցկացվում են դասերը: Մի տարուց նոր տեղափոխվելու ենք», – հայտնեց տնօրենը:

Նրա խոսքով՝ կոմբինատի աշխատողները երկու անգամ են լվացել դպրոցի բակն ու այգին՝ վթարից անմիջապես հետո և այսօր, երբ սոցիալական ցանցերից մեկում հայտնվեց վթարի մասին տեղեկությունը: «Մեր ամբողջ հողն է փչացել, այս մի այգին մաքրելն ի՞նչ է տալու: Պետք է այն ժամանակ մտածեին, երբ դպրոցի մոտով պոչատար խողովակ էին կառուցում: Եթե կա խողովակ, վթարը միշտ էլ կարող է լինել»,- ընդգծեց տնօրենը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի հետ, սակայն այնտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չէ, իսկ լրատվական բաժին իրենք չունեն:

Բնապահպանության նախարարությունից էլ պատասխանեցին. «Տեսչական մարմինը տեղյակ է: Լուր լինելուն պես՝ կտեղեկացնենք»:

Ստացվում է, դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած վթարի մասին նախարարությունը դեռ լուր չունի:

 

Սյուզան Սիմոնյան