Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. Արցախի ՄԻՊ

Լուրեր

25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
Բոլորը
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է.
«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում…
• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:
• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:
Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը: