Ովքե՞ր են գնդակահարել Ղարաբաղում հայազգի գերիներին․ BBC-ի հետաքննությունը․ ՖՈՏՈ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում հնարավոր է պատկերված են Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկու տեսանյութում պատկերված է այն պահը, երբ ադրբեջանցի զինվորականները գերեվարում են երկու հայի, իսկ երկրորդում, ենթադրաբար, նրանց գնդակահարման պահն է:

ՀՀ իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը՝ 1947 թվականին ծնված Բենիկ Հակոբյանն ու 1995 թվականին ծնված Յուրի Ադամյանը։ Ադրբեջանում տեսանյութերը անվանել են կեղծ։

Սոցիալական ցանցերում հայտնվում են ռազմագերիների, ինչպես նաև զոհված թշնամու զինվորների դիերի լուսանկարներ ու տեսանյութեր : Այնուամենայնիվ, այս երկու տեսանյութերը մինչ այժմ ռազմագերիների կանխամտածված սպանության միակ հայտնի ապացույցն են։

BBC- ն ուսումնասիրել է մի քանի տեսանյութեր, որոնք այս պատերազմում գերիներին սպանելու անվան տակ շրջանառվում են սոցիալական ցանցերում: Սակայն միայն հայ գերիների մասին երկու տեսանյութերի դեպքում է հնարավոր վստահորեն խոսել կատարվածի բնույթի մասին:

Սոցիալական ցանցերում շրջանառվում է ևս մեկ տեսանյութ, որը ներկայացվում է որպես հայ զինվորականների կողմից ադրբեջանցի ռազմագերու սպանության տեսանյութ, բայց իրականում դա Ռուսաստանի քրեական կյանքից դրվագ է, որն առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականին:

Մյուս տեսանյութերի պարագայում բավարար մանրամասնություններ չկան դրանք ստուգելու համար:

BBC- ի կողմից ուսումնասիրված տեսանյութերը հրապարակվել են Telegram- ի ռուսալեզու անանուն ադրբեջանամետ ալիքում հոկտեմբերի 15-ին: Առաջին տեսանյութում, ըստ ամենայնի, պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայի ՝ Բենիկ Հակոբյանին և Յուրի Ադամյանին:

Կադրից դուրս գտնվող տղամարդու ձայնը ռուսերենով հրամայում է նրանց բարձրացնել ձեռքերը վերև և քայլել դեպի իրեն: Նա ադրբեջաներեն լեզվով դիմում է զինվորներին և խնդրում է նրանց չխփել գերիներին:

Այնուհետև տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորները գերիին գետնին գցում, և նա ցավից տնքում է:

Ենթադրվում է, որ երկրորդ տեսանյութը ցույց է տալիս Ադամյանին և Հակոբյանին մահապատժի ենթարկելու պահը:

Դատելով կադրերից ՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին գցված են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները:

Նրանք նստած են աստիճաններին ու հազիվ շարժվում են: Կադրից դուրս ձայնը հրամայում է «նշան բռնել գլխին» : Լսվում են կրակոցներ, տղամարդկանց մարմիններն ընկնում են գետնին:

BBC- ն հաստատում է, որ կադրից դուրս հրաման տվողը ադրբեջաներենի լեզվակիր է ՝ տարածաշրջանային բարբառով: Դատելով հագուստից ՝ առաջին տեսանյութում նկարահանված գերեվարված հայերն ու երկրորդ տեսանյութում մահապատժի ենթարկվածները, նույն մարդիկ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է մահապատիժներին իր զինվորականների մասնակցությունն ու տեսանյութը որակել է սադրանք: Դրանից անմիջապես հետո տեսանյութերը հեռացվել են դրանք հրապարակած Telegram ալիքից:

Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունն ավարտվել է, և պարզվել է, որ տեսանյութերը կեղծ են:

Հավելենք, որ զինվորական հանցագործությունները մարտական գործողությունների վարման օրենքների խախտումներն են, որոնք սահմանում են միջազգային ակտերը, առաջին հերթին, Ժևի կոնվենցիան: Դրա տակ ստորագրել են ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, այդ թվում` Ադրբեջանն ու Հայաստանը։ Այդ պետությունները պարտավորվում են պաշտպանել ռազմագերիներին, հիվանդներին և վիրավորներին: Ըստ այդ փաստաթղթերի ՝ ռազմագերիների նկատմամբ բռնությունը, խոշտանգումները և սպանությունները ռազմական հանցագործություններ են:

 

Տաթև Ֆռանգյան