Գրեթե լիովին մաքրվել է ադրբեջանցիներից Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Այսօր առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։

«Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով։ Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում։ Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները և այդ ուղղությամբ կան հստակ հաջողություններ, մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նա նաև հայտնեց, որ այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ: «Մի քանի հարձակման փորձեր տապալվել է, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա անտառներում։

Բերձորից հարավ կոնկրետ ուղղությունը դեպի Հագարի գետով հյուսիս հետ է մղվել դեպի ավելի հարավ՝ մեր ԶՈՒ հարձակումների ազդեցության տակ:

Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է, մարտերն ընթանում են օջախային, հստակ բնակգծեր չկան, տարբեր գետերի, հանգույցների, ճանապարհների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որը չեզոքացվում են մեր Զինված ուժերի կողմից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։