Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի․ անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կտուգանվեն

Լուրեր

27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:41
Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
27.08.2026 | 14:32
Սոթքում գործարկվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ
27.08.2026 | 14:21
Դրանց խլուրդ են ասում․ ասել եմ՝ գտե՛ք, եթե չգտաք, զանգվածային ազատումներ են լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:44
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
Բոլորը

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:

«Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:
Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:

Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:

Նման իրավիճակն անհանդուրժելի է:

Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի:

Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:
Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:
Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: