Հաջորդ տարվա համար ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի. Հրաչ Բերբերյան

Լուրեր

07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
Բոլորը

Այս տարի բավականին ծանր էր գյուղատնտեսության համար, եղան և՛ ցրտահարություններ, և՛ երաշտ. այսօր կայացած մամուլի ասուլիսին ամփոփելով անցնող գյուղատնտեսական տարին, ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը. «Խնդիրներ ունեցանք այս տարի անասնակերի, բանջարեղենի, խաղողի արտադրության հետ։ Ծանր տարի էր, ցավոք սրտի, այն աշխատանքները, որ տարիներ առաջ պետք է կատարվեին, գյուղացին ապահովվեր այն ռեսուրսներով, որոնք պետք է ներդներ հողի վրա, ցավոք սրտի, չի կատարվել։ Արդյունքում ունեցանք քիչ պարարտանյութ»: 

Նա տարին բնորոշեց սակավաջուր, ասելով, որ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Սևանի ջրով կարող են ոռոգել նաև Հոկտեմբերյանը, ծանոթ չեն ջրամբարներին, ջրատարներին, իսկ լրագրողների հարցին՝ ով է նմանատիպ հայտարարություն արել, Բերբերյանը պատասխանեց՝ Կոմիտեի ղելավարներից մեկը:

Գալիք տարվա սպասումների կտրվածքով, Բերբերյանի կանխատեսումները մտահոգիչ էին. «Հաջորդ տարվա համար ոչինչ չի արվել, կոնկրետ ծրագրեր պետք է մշակվեն ոլորտի զարգացումը ապահովելու համար։ Մենք այսօր պետք է պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի»:

Մանրամասները՝ տեսանյութում: