Վիենի փոխքաղաքապետ․ Դիմել ենք Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ,  Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության տարածքային ղեկավար Լևոն Սաքունցի հետ


-Վիենը դարձավ ֆրանսիական հերթական քաղաքը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ ընդունելով բանաձև։ Պարո՛ն Սաքունց, կխնդրեմ ներկայացրեք՝ ինչո՞վ է պայմանավորված այս բանաձևի ընդունումը։

-Երբ պատերազմը սկսեց, քաղաքապետի հետ մենք որոշել էինք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի այն մարդկանց, որոնք ստիպված են եղել պատերազմի պատճառով տեղահանվել։ Իրականում մենք երեկ ունեինք համայնքային խորհրդի նիստ, որի ժամանակ նախատեսված էր, որ մենք 5000 եվրոյի աջակցություն կտանք «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Այդ կետը կար և վերջին պահին քննարկումների արդյունքում մենք ցանկացանք ավելացնել նաև երկրորդ կետ, որն ավելի կարևոր դարձավ, քան առաջինը։ Խոսքն Արցախի անկախությունը ճանաչելու մասին է։ Այս տեքստով դիմում ենք Ֆրանսիայի կառավարությանը, որպեսզի վերջինս ճանաչի Արցախը որպես անկախ հանրապետություն։ Հնարավոր եղավ այդ բանաձևը, որովհետև Վիեն քաղաքն օտար չէ Հայաստանի և Արցախի համար։ Վիենը շատ վաղուց ունի համագործակցության պայմանագիր Հայաստանի Հանրապետության Գորիս և Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքների հետ։ Կապեր ենք ստեղծել Հադրութի հետ և Վիենի հասարակական կազմակերպությունները սկսել են աշխատանք տանել դեպի Հադրութ։ Սա է նաև բացատրություններից մեկը, որ ցանկություն առաջացավ այս հարցը դնել օրակարգում։

-Ֆրանսիան Եվրամիության այն բացառիկ պետություններից է, որը միանշանակ և արդար գնահատականներ հնչեցրեց Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական պատերազմին։ Եվրապաշտոնյաների գնահատականները հիմնականում մեղմ ու փափուկ էին, և նույնիսկ եղավ դեպք, երբ Գյանջա քաղաքում տեղի ունեցածը դատապարտվեց։ Դուք ինչպե՞ս եք բացատրում ԵՄ-ի դիրքորոշումը։

-Իրականում հույս ունեմ, որ կան պետություններ, կան մարդիկ, որոնց համար դիվանագիտությունը միայն շահ չի։ Բնականաբար, եթե միայն շահի տեսանկյունից նայենք, այս պահին դժվար կլինի Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Սակայն մենք տեսել ենք պատմության մեջ, որ օրինակ՝ ցեղասպանության  ճանաչման դեպքում շահերի առումով դա Ֆրանսիայի համար բացասական էր, բայց ամեն դեպքում՝ Ֆրանսիան գնաց այդ քայլին։ Դեռ հույս ունեմ, որ դեռ կան պետություններ, հուսամ՝ Ֆրանսիան դրանցից առաջինը կլինի, որոնք պատմության մեջ կարևոր կետ կդնեն՝ գնալով մի քայլի, որը հնարավոր է տնտեսական կամ դիվանագիտական առւմներով իրենց շահերին դեմ լինի՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը։

 

 

Ռոբերտ Անանյան