2017 թվականը լրագրողների համար դժվար աշխատանքային տարի էր. փորձագետներ

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

2017 թվականը լրագրողների համար դժվարին աշխատանքային տարի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը. «Դա նախևառաջ պայմանավորված էր խորհրդարանական ընտրություններով, ավագանու ընտրություններով, ՏԻՄ-երով, և ցավոք, Հայաստանում առկա լարվածությունն այդ օրերին մեծանում է և ճնշումներ են լինում լրագրողների նկատմամբ»:

Ընտրությունների ընթացքում, եղել են դեպքեր, երբ լրագրողների  նկատմամբ ճնշումներից զատ, բանը  հասել է նաև բռնությունների: Աշոտ Մելիքյանը ներկայացրեց իրենց ունեցած տվյալները. «Միայն խորհրդարանական ընտրությունների, ընտրարշավների ընթացքում, լրագրողների նկատմամբ գրանցվել է 5 ֆիզիկական բռնություն և 27 տարատեսակ ճնշումներ:  Նույն միտումը կար նար ավագանու ընտրությունների ընթացքում, այստեղ 3 ֆիզիկական բռնությունների և 5 ճնշումների դեպքեր ենք գրանցել»:

Աշոտ Մելիքյանը  խոսեց նաև լրագրողների դեմ բռնություն կիրառած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշելով, որ գործերում տեղաշարժ չկա, սկսած դեռևս «Էլեկտրիկ Երևանի»  դեպքերից:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ լրագրողներին իր մտահոգությունը հայտնեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի թերությունների շուրջ՝ նշելով, որ Հայաստանը չի օգտվում թվայնացման գործընթացի ընձեռած դրական հնարավորությունից. «Փաստորեն մենք ականատես ենք լինում  մի իրավիճակի, երբ երկրի կյանքի  կարևորագույն ոլորտում, ինչպիսին է հեռարձակումների ոլորտը, ՀՀ-ն չունի հստակ քաղաքականություն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լիլիթ Շաբոյան