Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:

Հանրապետության նախագահի աշխատակազմը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Բրեմենյան երաժիշտները»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն այս նախաձեռնությունը հոգեբանական աջակցության տեսանկյունից կարևոր է համարել դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: «Այս օրերին շատ կարևոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորը այս երեխաների համար»,– նշել է Ղազանչյանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն և ավելացրել, որ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց կլինեն արցախցի երեխաների առջև:

Նա տեղեկացրել է, որ դեռ ամռանը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ թատրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանի կողմից առաջարկ էր հնչել ներկայացումներ կազմակերպել նախագահական նստավայրի տարածքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով թատրոնների և մշակույթի մյուս օջախների գործունեության սահմանափակումները: «Երբ նախագահն առաջարկն արեց, դեռ պատերազմ չկար, խաղաղ էր: Պատերազմական այս օրերին որոշեցինք Արցախի մեր փոքրիկների համար հենց նախագահական նստավայրում ներկայացումը բեմադրել»,-ասել է Հ. Ղազանչյանը: Նա հույս է հայտնել, որ իրենց դերասաններին հաջողվել է դրական տպավորություններ փոխանցել փոքրիկ հանդիսատեսներին:

Ներկայացումից հետո երեխաներին նաև նվերներ են փոխանցվել Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: