Ինչքան ներդրում է իրականացվել Հայաստանում 11 ամիսների ընթացքում. վարչապետը խոստումը կատարե՞ց

Լուրեր

24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
Բոլորը

Այս տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով Հայաստանում իրականացվել է շուրջ 475 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս մասին ի պատասխան Factor.am-ի հարցման՝ հայտնել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Նախարարության մեզ տրամադրած պատասխանից տեղեկանում ենք, որ կատարված ներդրումների արդյունքում Հայաստանում ստեղծվել է շուրջ 4350 նոր աշխատատեղ:

Factor.am-ը ներկայացնում է այն ոլորտները, որոնցում կատարվել են ներդրումներ: Թեթև արդյունաբերության ոլորտում՝ 560 աշխատատեղ, շուրջ 10 մլն դոլարի ներդրում, հանքագործության ոլորտում՝ 1510 աշխատատեղ, շուրջ 270 մլն դոլարի ներդրում, գյուղատնտեսության ոլոտում՝ 1210 աշխատատեղ, շուրջ 7.5 մլն դոլարի ներդրում, սննդի արդյունաբերության ոլորտում՝ 110 աշխատատեղ, շուրջ 3.5 մլն դոլարի ներդրում, ոսկերչության ոլորտում՝ 75 աշխատատեղ, շուրջ 7.5 մլն դոլարի ներդրում, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում՝ 60 աշխատատեղ, 4 մլն դոլարի ներդրում, դեղագործության ոլորտում՝ 120 աշխատատեղ, 8 մլն դոլարի ներդրում, խմիչքի արտադրության ոլորտում՝ 330 աշխատատեղ, 9 մլն դոլարի ներդրում:

Նախարարության՝ մեզ տրամադրած պատասխանում նշված է, որ շուրջ 86 մլն դոլարի ներդրում կատարվել է նաև այլ ոլորտներում՝ առանց հստակեցնելու, թե խոսքը որ ոլորտներին է վերաբերում: Սրա արդյունքում 375 աշխատատեղ է բացվել: Նկատենք, որ ներդրումները Երևանում կազմել են շուրջ 120.5 մլն դոլար, իսկ դրա արդյունքում ստեղծվել է 1235 աշխատատեղ: Հայաստանի մարզերում, ընդհանուր առմամբ, կատարվել է շուրջ 354.5 մլն դոլարի ներդրում, ստեղծվել է մոտ 3115 աշխատատեղ, որից՝ Վայոց ձորում 1500 աշխատատեղ, շուրջ 260 մլն ներդրում, Արարատում՝ 470 աշխատատեղ, շուրջ 20 մլն դոլարի ներդրում, Տավուշում՝ 230 աշխատատեղ, 2.5 մլն դոլարի ներդրում, Սյունիքում՝ շուրջ 160 աշխատատեղ, 12.5 մլն դոլարի ներդրում, Գեղարքունիքում՝ 70 աշխատատեղ, շուրջ 5 մլն դոլարի ներդրում, Կոտայքում՝ 350 աշխատատեղ, շուրջ 20 մլն դոլարի ներդրում, Լոռիում՝ 70 աշխատատեղ, շուրջ 16 մլն դոլարի ներդրում, Արմավիրում՝ 200 աշխատատեղ, 14 մլն դոլարի ներդրում, Շիրակում՝ 30 աշխատատե, շուրջ 2 մլն դոլարի ներդրում և Արագածոտնում՝ 35 աշխատատեղ, շուրջ 2.5 մլն դոլարի ներդրում:

Factor.am-ը գրավոր հարցմամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք իրականացված 475 մլն դոլարի ներդրումները վարչապետի խոստացած 850 մլն դոլար ներդրումների մասն են կազմում: Ստացված պատասխանից տեղեկացանք, որ իրականացված 475 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների մի մասն է միայն ընդգրկված ՀՀ վարչապետի հնչեցված 850 մլն դոլարի ներդրումների մեջ:

«Վարչապետի հայտարարած 850 մլն դոլարի ներդրումները ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, որոնք իրականացվելու են 2017 թվականի ընթացքում: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- ասված է նախարարության՝ մեզ տրամադրած պատասխանում:

Թե որքանով է ճիշտ վարկային միջոցները, դրամաշնորհները, հարկային արտոնությունները ներկայացնել որպես ներդրում՝ դեռևս նոյեմբերին կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել էր կառավարության ղեկավարը՝ նշելով. «Ներդրումային ծրագրերը կարող են լինել վարկային, և այդ իսկ պատճառով մենք ներդրումային ծրագրերը ներդրումներից տարանջատում ենք»:

Հիշեցնենք՝ վարչապետ Կարապետյանն այդ նույն ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ 2017 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում խոստացված 850 մլն դոլարի ներդրումներից կատարվել է 376 մլն դոլարը, այսինքն՝ շուրջ 45 տոկոսը:

Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը Factor.am-ին տեղեկացրեց՝ ներդրումների հետ կապված վերջնական տվյալներն, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն հունվարի երկրորդ կեսին:

Շողիկ Գալստյան