Ուսանողական մարզական հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են. Լ. Մկրտչյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին: Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրված հաջողության համար: «Այս տարվա ուսանողական մարզական հաջողությունները իսկապես գոհացուցիչ են, որը համատեղ աշխատանքի արդյունք է: Ուսանողական սպորտը ոչ միայն պահպանվել է այս տարիների ընթացքում, այլ նաև գրանցել է շատ լավ արդյունքներ: Ուսանողական սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում, իհարկե, անելիքներ շատ կան՝ մարզադահլիճների և գույքի խնդիրների լուծում, ուսանողության շրջանում մասսայականացման ապահովման խնդիր: Հույս ունենք, որ ձեռք բերված հաջողությունները կարևոր դեր կխաղան երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք հետագայում հասնեն ավելի բարձր և լուրջ բարձրունքների: Ձեր տպավորիչ արդյունքներով դուք ոչ միայն մեր համակարգի ցուցանիշներն ուղղեցիք, այլ նաև լուրջ ներդրում ունեցաք սպորտի տարվա ամփոփիչ ցուցանիշներում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ 2017 թվականին կազմակերպվել և անց են կացվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերը: Ծրագրում ընդգրկված տաս` շախմատ, սեղանի թենիս, հրաձգություն, լող, աթլետիկական կրոս, ձյուդո, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ մարզաձևերի մրցումներին մասնակցել են 20 բուհի 1200 ուսանող-մարզիկներ, 150 դասախոս-մարզիչներ, 343 մրցավար և սպասարկող անձնակազմի անդամներ: Ընդհանուր առմամբ` մրցումներում խաղարկվել են հաղթողի 12 գավաթ և 388 մեդալ, այդ թվում՝ 127 ոսկի, 127 արծաթ և 134 բրոնզ: Գավաթներ և մեդալներ են նվաճել 16 բուհերի թիմեր և մարզիկներ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: Մատաղ սերնդի դաստիարակության և սպորտի մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»: