Հինգ օրում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ

Լուրեր

10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 1.254.300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 բոխի, 5 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 251.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 ընկուզենի, 5 հաճարենի, 6 կաղնի) հաշվարկվել է 923.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 խաղողի վազ) նշանակվել է 75.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 դեպքով (2 ծառի կոճղ, 1 ծառ, 1 վնասված ծառ) քննված վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 27.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լոռի՝ ծառահատման 1 դեպքի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի տեղազննությունների, արձանագրությունների հիման վրա կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ՝ ավելացել է 52.000 ՀՀ դրամով: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել`  8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 314 հատ` 136,9 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել «Սևանի Հեքիաթ» մանկատուն, Գավառի մանկատուն և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Կանխարգելված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 35 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել Վանաձորի մանկատուն)ապօրինի որսի 1 դեպքով (1 նապաստակ) նշանակվել է 80000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ առանց անթափանց ծածկոցի ավազի և կոպիճի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ:

Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.850 ՀՀ դրամ և նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                  

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Սյունիք՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940.370 ՀՀ դրամ: