Այսօրվանից Իրանը զենք գնելու և վաճառելու իրավունք ունի. ՏԱՍՍ

Լուրեր

28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ»-ի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրան  զենքի մատակարարումների, ինչպես նաև  երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 18-ին։ Այդ մասին հայտնում է ТACC   գործակալությունը՝ նշելով, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ուժի մեջ մտնելուց անցել է 5 տարի ։

Դեռ հոկտեմբերի 14-ին  Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել էր երկրի բնակչությանը զենքի էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ:

«Կիրակի օրը կվերանա տասը տարվա՝ զենքի դաժան էմբարգոն: Մենք դրա համար չորս տարի պայքարում էինք ԱՄՆ-ի դեմ: Չորս տարի շարունակ Միացյալ Նահանգներն արել է ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա, սակայն մի քանի օրից կգա այդ օրը: Դա մեր ժողովրդի դիմակայության շնորհիվ է: Դա մեր պաշտոնյաների և դիվանագետների ջանքերի շնորհիվ է: Սա «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» առավելություններից մեկն է: Դրա շնորհիվ հանվում է զենքի էմբարգոն, և մենք կկարողանանք զենք գնել՝ ումից ցանկանանք և զենք վաճառել՝ ում ցանկանանք», – ասել էր Ռոհանին:

Իրանցի փորձագետ Ամիր Մուսավին նշել է, որ Իրանն արդեն 25 պայմանագիր է պատրաստել բարեկամական երկրներին զենք վաճառելու համար, որոնք սպասում են էմբարգոյի չեղարկմանը: Պետությունների անունները, սակայն, փորձագետը չի նշել:

Ի դեպ, Իրանի փորձագիտական շրջանակները հայտնում են, որ Թեհրանը զենքի ընդլայնված վաճառք է ծրագրում, Չինաստանից ու Ռուսաստանից էլ պատրաստվում է ավիատեխնիկա և զրահատեխնիկա գնել:

Իսկ, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանում այս պատերազմական վիճակում FACTOR TV-ին անդրադարձել էր այս հրապարակման մեջ։